Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վեգներ Արմին
1886 թ., ք. Էլբերֆելդ-Վուպերտալ, Գերմանիա
1978 թ., Հռոմ
Հայերի կոտորածների լուսանկարներ՝ Ա. Վեգների ալբոմից
Գերմանացի գրող, բանաստեղծ, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան Արմին Վեգները դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, հանդես եկել նրա կազմակերպիչներին պատժելու կոչով:

Արմին Վեգները 1908–13 թթ-ին սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում, ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան (1914 թ.): Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին` 1915–16 թթ-ին, Միջագետքում եղել է գերմանական սանիտարական ծառայության սպա, միաժամանակ թղթակցել է գերմանական մի շարք թերթերի: 
Վեգները երիտթուրքական ոճրագործությունների ականատեսներից է, լուսանկարել է սպանդի բազմաթիվ տեսարաններ, գրառել տեսածը և լուսանկարների հետ ուղարկել Գերմանիա` առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Ճանապարհ առանց տունդարձի» (1919 թ., հայերեն լույս է տեսել 2000 թ-ին՝ Ռիմա և Ալբերտ Մուշեղյանների թարգմանությամբ) գրքում: 
1919 թ-ին դասախոսություներով հանդես է եկել Գերմանիայի քաղաքներում, պատմել անապատներ քշված հայերի տառապանքների մասին: Նույն թվականին Վեգները գրել է «Բաց նամակ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին», որտեղ դատապարտել է հայերի ցեղասպանության ոճրագործներին: Արծարծել է փրկվածներին բարոյական ու նյութական օգնություն ցուցաբերելու, բռնությամբ մահմեդականացված հազարավոր հայերի քրիստոնեական դարձի բերելու, հայրենի տները վերադարձնելու և կորցրած ունեցվածքի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքի հարցեր: 
1921 թ-ին Վեգները, որպես վկա, Բեռլինում ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը: Գրել է նաև այդ դատավարության սղագրված հաշվետվության նախաբանը. լույս է տեսել Բեռլինում (1921 թ.)՝ «Թալեաթ փաշայի դատավարությունը» վերտառությամբ: Վեգներն առաջին անգամ այդտեղ օգտագործել է «ցեղասպանություն»՝ «ֆերնիխտունգ դեր ռասսե» արտահայտությունը, որից 1943 թ-ին Ռաֆայել Լեմկինը  կազմել է նրա լատիներեն համարժեքը` «գենոցիդ» եզրույթը:
1922 թ-ին Իզմիրում հայերի ցեղասպանության կապակցությամբ գրել է «Ճիչ Արարատից» հոդվածը, նաև պատմական ակնարկներ ու պատմվածքներ արևմտահայերի ողբերգական ճակատագրի մասին («Արմենիադա», «Հայ մորը» և այլն):
1933 թ-ին՝ ֆաշիստների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, Ադոլֆ Հիտլերին գրած բաց նամակում Վեգները դատապարտել է հրեաների ջարդերը, որի համար բանտարկվել է և նետվել համակենտրոնացման ճամբար: 1934 թ-ին փախել է Գերմանիայից և երկարատև դեգերումներից հետո հաստատվել Հռոմում: 1927, 1968 և 1976 թթ-ին այցելել է Խորհրդային Հայաստան: 
Վեգները հեղինակ է նաև «Երկու քաղաքների միջև» (1909 թ.), «Լսիր իմ խոսքը, Աննա Մարիա» (1912 թ.), «Քաղաքների դիմապատկերը» (1917 թ.) և այլ բանաստեղծությունների ժողովածուների, «Խոստովանություն» (1922 թ.), «Մոնի կամ Աշխարհը ներքևից» (1929 թ.) վեպերի:
Վեգների գերեզմանից բերված հողով սափորն ամփոփված է Հայոց ցեղասպանության  համալիրի Հուշապատում:
Արմին Վեգների անունով Երևանում կոչվել է փողոց:
   «1915 թ-ի գարնանը, երբ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ 2 միլիոն հայերի` երկրի երեսից ջնջելու իր հրեշավոր ծրագրի իրականացմանը, չկար մեկը, որ խանգարեր խելագարված հանցագործների գործողությունները»:
Արմին Վեգներ