Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Լիբրևիլ
Տարածքը՝  
267,7 հզ. կմ2
Բնակչությունը՝  
1,4 մլն
Պետական լեզուները՝ 
ֆրանսերեն, տեղական 
լեզուներ
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Գաբոնի Հանրապետություն
Գաբոնը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները: Արևմուտքում, Ատլանտյան ափի երկայնքով, ձգվում է դաշտավայրային գոտին: Կան նավթի, գազի, ուրանի, ոսկու, մանգանի պաշարներ:
Երկրի գրեթե կենտրոնով անցնում է հասարակածը. կլիման տաք է ու խոնավ: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում խոնավ մշտադալար անտառները, որոնց հարավում և հարավ-արևմուտքում փոխարինում են սավաննաները: Գետային ցանցը խիտ է, գետերը ջրառատ են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Ամենախոշոր գետը Օգովեն է, որի ջրհավաք ավազանը զբաղեցնում է երկրի տարածքի մեծ մասը:
Երկիրն այսպես են կոչել պորտուգալացի ծովագնացները (թարգմանաբար նշանակում է «նավաստու թիկնոց»): 1485 թ-ին նրանք այդպես են անվանել այժմյան Գաբոնի խորշը և այնտեղից խիտ մացառուտների միջով դեպի մայրցամաքի խորքը ձգվող գետը: Հետագայում այդ անվանումը տարածվեց Օգովեի ավազանում ընկած ամբողջ տարածքի վրա, որին XIX դարի 2-րդ կեսին տիրացան ֆրանսիացի գաղութարարները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին: 
Գաբոնում բնակվում են բանտու լեզվաընտանիքի ավելի քան 40 էթնիկ խմբեր. ֆանգեր (40 %), մալոնգվեներ, բակելեներ, բակոտաներ և այլք:
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունահանող և անտառային արդյունաբերությունն է: Կան նավաշինական, նավթավերամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կակաոն, սուրճը, գետնանուշը, եգիպտացորենը, ադամաթուզը և այլն: Անասնապահության զարգացմանը զգալիորեն խոչընդոտում է ցեցե ճանճը:
Զարգացած է փղոսկրե իրերի, փայտե արձանիկների դիմաքանդակների պատրաստումը: