Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պինդ մարմին
Հեղուկ
Գազ

Ցանկացած նյութում մասնիկները (մոլեկուլները) շարժվում են բոլոր ուղղություններով: Ընդ որում` պինդ մարմնում դրանք մնում են իրար խիստ մոտ, հեղուկում կարող են տեղաշարժվել ավելի ազատորեն, իսկ գազում շատ ավելի ազատորեն, քան հեղուկում:
Այն ամենը, ինչ շրջապատում է մեզ կա՜մ գազ է, կա՜մ հեղուկ, կա՜մ պինդ մարմին: Սրանք նյութի 3 վիճակներ են, որոնք, թվում է, միանգամայն տարբեր են իրարից: Սակայն նյութերը մի վիճակից կարող են անցնել մյուսին, երբ դրանք տաքանում կամ սառչում են:
Յուրաքանչյուր նյութ կազմված է փոքրագույն մասնիկներից՝ ատոմներից և մոլեկուլներից: Կախված նրանից, թե այդ մասնիկներն ինչպես են միացած իրար և ինչպես են շարժվում, առաջացնում են պինդ, հեղուկ կամ գազային մարմիններ: Նյութի այս 3 վիճակներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները:
Երկրի վրա գոյություն ունեցող ճնշման և ջերմաստիճանի պայմաններում նյութերի մեծամասնությունը գտնվում է մեկ որոշակի վիճակում: Օրինակ՝ երկաթը միշտ պինդ վիճակում է, իսկ թթվածինը՝ գազային: Սակայն հալոցային վառարանում երկաթը կարելի է այնքան տաքացնել, որ փոխարկվի հեղուկի, իսկ թթվածինը շատ ցածր ջերմաստիճանում և բարձր ճնշման տակ հեղուկացնել:
Պինդ մարմինն ունի որոշակի ձև, և այն կարելի է բարձրացնել ու շրջել ցանկացած կողմ: Եթե պինդ մարմինը ձգենք, սեղմենք կամ ոլորենք, ապա այն կդիմադրի իր ձևը փոխելու համար կիրառված ուժերին: Պինդ մարմնի այս հատկությունը պայմանավորված է նրա մասնիկները (ատոմներն ու մոլեկուլները) միատեղ պահող ձգողության հսկայական ուժերով: Պինդ մարմնի մասնիկները շարժվում են, սակայն այդ շարժումները միայն փոքրիկ տատանումներ են: Որքան ավելի տաք է պինդ մարմինը, այնքան ավելի արագ են տատանվում նրա մասնիկները:
Ի տարբերություն պինդ մարմնի՝ հեղուկները որոշակի ձև չունեն: Դրանք հոսում են և ընդունում համապատասխան անոթի ձևը: Հեղուկը միայն ոչ մեծ դիմադրություն է ցուցաբերում ձգմանն ու ոլորմանը, սակայն շատ մեծ ուժով է դիմադրում սեղմմանը: Օրինակ՝ անհնար է խցանը ներս սեղմել մինչև վերջ հեղուկով լցված շշի մեջ: Հեղուկի այդպիսի վարքը բացատրվում է այն կազմող մասնիկներով, որոնք թեև մոտ են գտնվում միմյանց և տատանվում են, սակայն կարող են ազատորեն տեղաշարժվել մեկը մյուսի նկատմամբ՝ ինչպես բրնձահատիկները՝ պարկում: 
Գազը, օրինակ՝ օդը, չունի ո՜չ որոշակի ձև, ո՜չ հաստատուն ծավալ: Այն ամբողջապես լցնում է ցանկացած անոթ, որի մեջ գտնվում է: Գազի այդպիսի վարքը բացատրվում է այն կազմող մասնիկների շարժման մեծ արագություններով, որոնք բավարար են դրանք միատեղ պահող ցանկացած ուժ հաղթահարելու համար: Գազի մասնիկներն անկանոն շարժվում են՝ մշտապես բախվելով միմյանց և անոթի պատերին: Այդ բախումները ճնշում են գործադրում պատերի վրա: Եթե գազը տաքացնենք, ապա այդ ճնշումը կաճի, մասնիկները կշարժվեն ավելի արագ, այդ պատճառով դրանց բախումներն ավելի մեծ ուժով կազդեն պատերին:

Սառույց, ջուր և գոլորշի
Ջուրն այնպիսի նյութ է, որի համար 3՝ պինդ, հեղուկ և գազային վիճակները սովորական են: OօC -ից ցածր ջերմաստիճանում ջուրը դառնում է պինդ նյութ՝ սառույց, որի մոլեկուլները տարածության մեջ կազմում են կոշտ, անփոփոխ կառուցվածք: Եթե սառույցը տաքացնենք, մոլեկուլները կսկսեն անջատվել իրարից, և սառույցը կհալչի՝ փոխարկվելով հեղուկի՝ ջրի: Եթե շարունակենք տաքացնել, ջուրը կսկսի գոլորշիանալ. մոլեկուլները կսկսեն ավելի արագ պոկվել նրա մակերևույթից և կառաջացնեն գազ, որն անվանվում է ջրային գոլորշի: Երբ սովորական մթնոլորտային ճնշման պայմաններում ջուրը տաքացվում է 100օC, այն գոլորշիանում է այնքան արագ, որ դրանում սկսում են առաջանալ գոլորշու պղպջակներ` ջուրը եռում է:
    
  • Տարբեր նյութերի խտությունները տարբեր են, ուստի նույն ծավալով նյութերի կշիռները տարբեր են. օրինակ՝ 1 լ ձեթն ավելի քիչ է կշռում, քան 1 լ ջուրը: Մի նյութը լողում է մյուսի՝ հեղուկի մակերևույթին, եթե առաջինի խտությունն ավելի փոքր է: Ահա թե ինչու ձեթը կամ փայտանյութի կտորը լողում են ջրի մակերեվույթին, իսկ երկաթի կտորը, օրինակ, սուզվում է: