Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շոլոխով Միխայիլ
1905 թ., խուտոր Կրուժիլին (այժմ՝ ստանիցա 
Վյոշենսկայա՝ 
ՌԴ Ռոստովի մարզի 
Շոլոխովյան շրջանում)
1984 թ., ստանիցա 
Վյոշենսկայա 
Կադր «Խաղաղ Դոն» կինոնկարից 
(ըստ Մ. Շոլոխովի, 1957–58 թթ., 
ռեժիսոր՝ Սերգեյ Գերասիմով)
Մ. Շոլոխովի հուշարձանը 
ՌԴ Ռոստովի մարզի 
Միլերովո քաղաքում (1995 թ., քանդակագործ՝ Նիկոլայ Մաժաև)
Գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Միխայիլ Շոլոխովը XX դարի 
ռուս գրականության խոշորագույն դեմքերից է, «Խաղաղ Դոն» 
մեծակտավ գործի հեղինակը: Օգտագործելով Դոնի խոսվածքը՝ նա ռուսաց լեզուն հարստացրել է ժողովրդական լեզվամտածողության արտահայտչամիջոցներով:

Միխայիլ Շոլոխովը 1914–18 թթ-ին սովորել է Վորոնեժի նահանգի Բոգուչար քաղաքի գիմնազիայում: 1922 թ-ին մեկնել է Մոսկվա՝ ուսանելու, բայց հանգամանքների բերումով չի կարողացել ընդունվել բանֆակ և աշխատել է որպես բեռնակիր, հաշվետար: 
1923 թ-ին մամուլում տպագրվել են նրա առաջին ֆելիետոններն ու պատմվածքները: 1926 թ-ին վերադարձել է Կարգինսկայա ստանիցա. հրատարակել է «Դոնի պատմվածքներ», «Երկնագույն տափաստան» պատմվածքների ժողովածուները, որտեղ պատկերել է քաղաքացիական պատերազմի, դասակարգային պայքարի դաժան իրականությունը, որը կազմալուծում էր ընտանիքը, որդիներին բաժանում հայրերից: Ընտանիքը քայքայող արյունակցական կապերի խզման թեման արտացոլվել է նաև «Խաղաղ Դոն» վեպում:
Գրողին համաշխարհային ճանաչում է բերել «Խաղաղ Դոն» [1928–40 թթ., ԽՍՀՄ Պետական (1941 թ.) և Նոբելյան (1965 թ.) մրցանակներ, համանուն կինոնկար՝ 1957–58 թթ.] վեպը, որտեղ համակողմանիորեն ներկայացրել է Դոնի կազակության ճակատագիրն Առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918 թթ.), Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության (1917 թ.) և քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին: Շոլոխովը վեպում պատմական ընթացքը պատկերել է 2 հակադիր ճամբարների ժողովրդական զանգվածների պայքարի և սիրային ու կենցաղային ուշագրավ տեսարանների հենքի վրա: Կերտել է Գրիգորի Մելեխովի, Ակսինյայի, Նատալյայի, Պանտելեյ Պրոկոֆևիչի, Կոշևոյի կենդանի, խորապես անհատականացված կերպարները, նկարագրել է միջակ ունևոր ընտանիքից սերած, ազնիվ, աշխատասեր Մելեխովի և Ակսինյայի սիրո պատմությունը, պատմական ճշմարտությունն ու կյանքի իմաստը որոնող, նոր իրականության հետ չհաշտվող, համարձակ մարդու ողբերգական ճակատագիրը:
 Մելեխովը վերջնականապես չի անցել «կարմիրների կողմը», որի համար հեղինակին քննադատել են խորհրդային գրախոսները: Այդ կերպարը համաշխարհային գրականության խոշորագույն նվաճումներից է: 
Շոլոխովը հաջորդ՝ «Հերկած խոպան» (1932–60 թթ., Լենինյան մրցանակ՝ 1960 թ., համանուն կինոնկար՝ 1959–61 թթ.) վեպում պատկերել է Դոնի կազակությանը զարգացման նոր՝ գյուղում սոցիալական վերափոխումների ժամանակաշրջանում, յուրովի գնահատել վեպում ծավալվող 1930–31 թթ-ի դեպքերն ու իրադարձությունները: Վեպի 2-րդ հատորը կորել է պատերազմի ժամանակ, հետագայում վերականգնվել է (բնագիրը հայտնաբերվել է 1999 թ-ին): 
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին Շոլոխովը՝ որպես «Պրավդա» օրաթերթի թղթակից, եղել է ռազմաճակատում, հրապարակել հոդվածներ, ակնարկներ ու պատմվածքներ՝ նվիրված ռազմիկների սխրագործություններին («Ատելության գիտությունը», 1942 թ., հրապարակախոսական պատմվածք): 1943–44 թթ-ին «Պրավդա», «Կրասնայա զվեզդա» թերթերում տպագրվել են Շոլոխովի «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» (նոր տարբերակը հրատարակվել է 1969 թ-ին) վեպի առանձին գլուխներ, որտեղ հեղինակը սիրով ու ակնածանքով է խոսում ժողովրդի հերոսության ու քաջության մասին:
«Մարդու ճակատագիրը» (1956–57 թթ., համանուն կինոնկար՝ 1959 թ.) պատմվածքի հիմքում պատերազմի արհավիրքներով անցած Անդրեյ Սոկոլովի ողբերգական ճակատագիրն է:
Պատերազմից հետո Շոլոխովը հրատարակել է հրապարակախոսական գործեր («Խոսք Հայրենիքի մասին», «Պայքարը շարունակվում է», երկուսն էլ՝ 1948 թ., «Լույս և խավար», 1949 թ., և այլն):
Շոլոխովին 2 անգամ (1967 և 1980 թթ.) շնորհվել է ԽՍՀՄ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում, պարգևատրվել է ԽՍՀՄ և բազմաթիվ այլ երկրների շքանշաններով: Նրա անունով է կոչվել 2448-րդ աստղակերպը: 
2005 թ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է Շոլոխովի տարի: Դոնի Ռոստով քաղաքում կանգնեցվել է նրա հուշարձանը:

   «Շոլոխովը մեզ է տվել ոչ միայն «Խաղաղ Դոնը» և այլ ստեղծագործություններ, այլև ստեղծել է արձակագիրների մի ողջ համաստեղություն»:
Ալեքսանդր Տվարդովսկի, 
ռուս բանաստեղծ