Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շլդյան Գրիգոր
1900 թ., ք. Նոր Նախիջևան 
(այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում)
1985 թ., Հռոմ
Նամականիշ Գ. Շլդյանի «Ֆիլատելիստը» նկարով (1947 թ., Կուբա) 
Նկարիչ Գրիգոր Շլդյանը XX դարի ռեալիստական արվեստի 
խոշոր ներկայացուցիչներից է:

Գրիգոր Շլդյանը 15 տարեկանից աչքի է ընկել գեղանկարչական գործերով: 1919 թ-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա՝ Վիեննա. հաճախել է տեղի գեղարվեստի ակադեմիան: 1923–27 թթ-ին բնակվել է Իտալիայում, 1927–32 թթ-ին՝ Փարիզում. եղել է «Անի» խմբակցության և «Հայ ազատ արվեստագետների միության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների: 1933 թ-ին վերադարձել է Իտալիա: Նկարիչը, հավատարիմ մնալով դասական արվեստի (հատկապես՝ իտալացի նկարիչ Կառավաջոյի) սկզբունքներին, դրանք ինքնատիպ վարպետությամբ է կիրառել ժամանակի գեղարվեստական խնդիրների լուծման համար:
 Շլդյանն ստեղծել է ժամանակակից և դիցաբանական թեմաներով կոմպոզիցիոն հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նշանավոր են «Բաքոսը պանդոկում» (1936 թ.), «Թափառաշրջիկներ» (1942 թ.), «Պատմության մի էջ» (1942 թ.), «Ֆիլատելիստը» (1947 թ.),  «Գողերի դպրոցը» (1954–55 թթ.), «Երկու տարիք» (1957 թ.), «Գրքասերը» (1957 թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1958 թ.) և այլ գործեր: Նրա արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, լուսաստվերի մեղմ բաշխումը մարմինների և առարկաների վրա, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը: 
Շլդյանը հայտնի է նաև որպես բեմանկարիչ. ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Մավր», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» («Լա Սկալա», Միլան), Կարլ Վեբերի «Աբու-Հասան», Գաետանո Դոնիցետտի «Զանգակ», Ֆրանց Շուբերտի «Դավադիրները կամ Ընտանեկան պատերազմ» («Պիկկոլա Սկալա», Միլան), Անրի դե Մոնտերլանայի «Իսպանական կարդինալ» (Կոնվենյո, Միլան) օպերաների բեմադրությունները, նկարազարդել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ թերթեր, ջրաներկ) և այլ գրքեր: Շլդյանի գործերում բովանդակությունն ու ձևը ներդաշնակ են ողջ հորինվածքին, որտեղ կարևորագույն գործոնը գույնն է: 
1958 թ-ին նկարիչն առաջին անգամ այցելել է Հայաստան. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել է «Հայկական Աստվածամայրը» նկարը: 
Շլդյանը գրել է բազմաթիվ տեսական աշխատություններ, որոնցից առավել արժեքավոր է 1976 թ-ին Հռոմում իտալերեն հրատարակված «Գեղանկարչության տրակտատը»: 
Շլդյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում, Փարիզում, Մոսկվայում, գործերից ցուցադրվել են Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Նրա աշխատանքները պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

Գ. Շլդյան. «Գողերի դպրոցը» 
(1954–55 թթ.)
Գ. Շլդյան. «Երկու տարիք» (1957 թ.)
«Բաքոսը պանդոկում» (1935–36 թթ.)