Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շեվչենկո Տարաս
1814 թ., գ. Մորինցի, Կիևի նահանգ 
(այժմ՝ Ուկրաինայի 
Չերկասկի մարզի 
Զվենիգորոդի շրջանում)
1861 թ., Սանկտ 
Պետերբուրգ 
(թաղված է Չերկասկի մարզի Կանև գյուղի մոտ՝ Դնեպրի ափին)
Տարաս Շևչենկոյի 
հուշարձանը Խարկովում (1935 թ., քանդակագործ՝ Մատվեյ Մանիզեր)
Բանաստեղծ և նկարիչ Տարաս Շևչենկոն ուկրաինական նոր գրականության և ժամանակակից ուկրաիներենի հիմնադիրն է: Գրել է նաև ռուսերեն: 
Ուկրաինացիները նրան մեծարել են Կոբզար (միջնադարյան 
ժողովրդական երգիչ) պատվանունով:

Տարաս Շևչենկոն վաղ տարիքում զրկվել է ծնողներից. 14 տարեկանից եղել է կալվածատիրոջ ծառա՝ սկզբում՝ Վիլշանա գյուղում, ապա՝ Վիլնոյում (այժմ՝ Վիլնյուս), 1831 թ-ից՝ Սանկտ Պետերբուրգում: Նկատելով պատանու նկարչական ձիրքը՝ կալվածատեր Էնգելհարդը նրան ուսման է տվել՝ ընտանեկան նկարիչ դարձնելու համար: 1836 թ-ին Շևչենկոն ծանոթացել է ռուսական և ուկրաինական մշակույթի գործիչների (Եվգենի Գրեբյոնկա, Կարլ Բրյուլով, Վասիլի Ժուկովսկի և ուրիշներ) հետ, որոնց աջակցությամբ 1838 թ-ին փրկագնվել է ճորտությունից, ընդունվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, որն ավարտել է 1845 թ-ին: Այդ տարիներին էլ ձևավորվել են նրա հասարակական-քաղաքական ու գեղագիտական հայացքները:
1840 թ-ին Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել Շևչենկոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Կոբզարը», որը բեկումնային էր ուկրաինական գրականության պատմության մեջ: Գրքում բանաստեղծն արտահայտել է ուկրաինացիների իղձերն ու մտորումները: «Հայդամակներ» (1841 թ.) պոեմում պատկերել է 1768 թ-ի ապստամբական գործողությունները լեհ ազնվականության դեմ: Նկարագրելով ժողովրդի հերոսական անցյալը՝ բանաստեղծը ժամանակակիցներին ոգեշնչել է ազատագրական պայքարի պատմական օրինակներով:
1843 թ-ի մայիսին Շևչենկոն վերադարձել է Ուկրաինա, ճանապարհորդել հայրենի երկրում, տեսել ժողովրդի տառապանքները: «Երազ» (1844 թ.) երգիծական և «Կովկաս» (1845 թ.) պոեմներում ներկայացրել է ցարական ու կալվածատիրական դաժան իրականությունը և Ռուսական կայսրության ժողովուրդներին համատեղ պայքարի կոչել ընդհանուր ճնշողների դեմ: Շևչենկոյի «Հերետիկոս» (1845 թ.) պոեմի գլխավոր հերոսը՝ Յան Հուսը, պայքարում է հանուն սոցիալական արդարության:
1847 թ-ին Շևչենկոն նշանակվել է Կիևի համալսարանի նկարչության դասատու: Նույն թվականին ձերբակալվել է համալսարանի «Կիրիլ-Մեֆոդիի եղբայրություն» հակաճորտատիրական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու, հեղափոխական բանաստեղծություններ գրելու մեղադրանքով և աքսորվել Օրենբուրգ, որտեղ Նիկոլայ I ցարի հրահանգով նրան արգելել են գրել ու նկարել: Սակայն, այնուամենայնիվ, աքսորավայրում գրել է «Տաժանապարտը» (1848 թ.), «Մարինա» (1848 թ.) պոեմները, որոնց հիմնական թեման ճորտատիրության դեմ պայքարն է և ժողովրդական վրիժառությունը, իսկ «Թագավորներ» (1848 թ.) բանաստեղծությունների շարքը դատաստանի կոչ է «արյունարբու թագակիրների դեմ»:
Նիկոլայ I-ի մահից (1855 թ.) հետո Շևչենկոն ներումով ազատվել է 1857 թ-ին և 1858 թ-ին վերադարձել Սանկտ Պետերբուրգ, որտեղ մտերմացել է «Սովրեմեննիկ» և «Իսկրա» թերթերի շուրջ համախմբված մտավորականների (Նիկոլայ Չեռնիշևսկի, Զիգմունդ Սերակովսկի, Վասիլի և Նիկոլայ Կուրոչկին եղբայրներ) հետ: Այդ տարիներին նա ռուսերեն գրել է 9 վիպակ, 2 պոեմ և օրագիր:
1859 թ-ին վերադարձել է Ուկրաինա. որոշել է հողակտոր գնել Դնեպրի ափին (Կանևում) ու այնտեղ բնակվել, բայց մատնությամբ Շևչենկոյին ձերբակալել և պարտադրել են հեռանալ Ուկրաինայից: Նա ստիպված վերադարձել է Սանկտ Պետերբուրգ:
Շևչենկոյի կյանքի վերջին տարիների ստեղծագործությունները նրա պոեզիայի բարձրակետն են. նշանավոր են «Իշխանուհին» (1853 թ.), «Դժբախտը» (1855–56 թթ.), «Երկվորյակներ» (1855 թ.) պատմվածքները, «Նորահավատներ» (1857 թ.), «Կրոնախևը» (1857 թ.) պոեմները, «Օ՛, մարդի՜կ, աղքատ, կույր...», «Ե՜վ Արքիմեդը, և՜ Գալիլեյը», «Ոչ մի բանում խնդում չկա», «Թեպետ ընկածին չեն խփում» (բոլորը՝ 1860 թ.) բանաստեղծությունները:
Շևչենկոյի «Խոհեր իմ, խոհեր իմ», «Կտակ», «Մռնչում ու հառաչում է Դնեպրը լայնարձակ» բանաստեղծությունները վերածվել են երգերի:
Շևչենկոն հայտնի է նաև որպես նկարիչ. վաղ շրջանի գործերում զգալի է ռեալիստական ուղղվածությունը («Կատերինա», 1842 թ., «Գեղատեսիլ Ուկրաինա», օֆորտների շարք, 1844 թ.): 1848 թ-ին, որպես նկարիչ, Արալյան ծովում մասնակցել է գիտական արշավախմբի աշխատանքներին, ստեղծել 350-ից ավելի բնանկարներ և դիմանկարներ, իսկ աքսորավայրում՝ «Անառակ որդու առակը» (1851 թ.) ժանրային նկարաշարը, «Պատիժ՝ ճիպոտներով» (1856–57 թթ.) և այլ նկարներ: Աքսորից վերադառնալուց հետո Շևչենկոն աշխատել է որպես փորագրիչ:
Շևչենկոյի թանգարաններ են գործում Կիևում, Կանևում, Մորինցիում, Օրսկում, Օրենբուրգում և այլուր: 
Շևչենկոյի գործերից հայերեն առաջին անգամ լույս են տեսել «Բազմավեպ» հանդեսում, 1879 թ-ին: 
Տարաս Շևչենկոյի անունով Կիևում կոչվել են ինստիտուտ և համալսարան, Երևանում՝ դպրոց ու փողոց:

   «Շևչենկոն կատարյալ ժողովրդական բանաստեղծ է, որի նմանը չունենք...»:
Նիկոլայ Դոբրոլյուբով, 
ռուս քննադատ, հրապարակախոս