Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պարուրաձև գալակտիկա
Էլիպսաձև գալակտիկա
Անկանոն գալակտիկա
Այս նկարում համադրված են մեզանից շատ հեռու գտնվող և շատ թույլ լուսավորված գալակտիկաների պատկերներ, որոնք վերցված են «Հաբլ» տիեզերական աստղադիտակի կատարած 200 առանձին լուսանկարներից:
Եթե մենք Ծիր Կաթինին կարողանայինք նայել հեռվից, ապա կտեսնեինք, որ այն այսպիսի հսկա պարուրաձև գալակտիկա է: 
Մութ գիշերներին պարզ ու աստղալից երկնքում երևում է լայն, թույլ առկայծող մի շերտ՝ աստղերի բազմություն, որն ասես գոտևորում է ողջ երկնակամարը: Այդ շերտը հիշեցնում է թափված կաթի կամ հարդի հետք, և այդ պատճառով դեռ հնում այն անվանել են Ծիր Կաթին (Կաթնծիր) կամ Հարդագողի ճանապարհ: 
Դա մեր Գալակտիկան է, որի անդամներն են Արեգակն ու գիշերային երկնքում երևացող բոլոր աստղերը: Այդ աստղային ընտանիքը կազմված է մոտ 100 մլրդ աստղերից, գազից ու փոշուց: Բացի մեր Գալակտիկայից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ գալակտիկաներ, որոնք ցրված են ողջ Տիեզերքում:
Եթե մենք կարողանայինք մեր Գալակտիկան դիտել հեռավոր Տիեզերքից, ապա կտեսնեինք միջին մասում համեմատաբար հաստ, իսկ եզրերում՝ պարուրաձև թևքերով հարթ, սկավառակաձև մի գոյացություն:
Գալակտիկայի աստղերի միջև գտնվում են գազի և փոշու հսկայական ամպեր: Դրանցից որոշները վառ լուսարձակում են, մյուսները մութ են:

Ծիր Կաթին
Ծիր Կաթինը, ինչպես ասացինք, մեր Գալակտիկան է: Եթե պարզկա գիշերով հեռադիտակով կամ ոչ մեծ աստղադիտակով նայեք Ծիր Կաթինի ձգվող լույսի մշուշոտ շերտին, ապա կտեսնեք, որ այդ լույսը բխում է հսկայական քանակությամբ թույլ լուսարձակող առանձին աստղերից:
Ծիր Կաթինը գոտևորում է ողջ երկինքը: Երկրագնդի որ մասից էլ դիտեք, Ծիր Կաթինի մի մասն անպայման կտեսնեք: Հյուսիսում այն անցնում է Կառավար, Կասիոպեա, Կարապ համաստեղություններով: Ծիր Կաթինի մութ տեղամասերը գազի ու փոշու ամպեր են, որոնք փակում են ավելի հեռավոր աստղերից եկող լույսի ճանապարհը: Այդ ամպերից ամենամեծը Հարավային Խաչ համաստեղությունում գտնվող Ածխի Պարկն է: 

Գալակտիկայի տեսակները
Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի՝ պարուրաձև, էլիպսաձև և անկանոն:
Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հզ. լուսատարի է (1 լուսատարին հավասար է 9,5.1012 կմ. դա այն տարածությունն է, որ լույսն անցնում է 1 տարում): Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք:
Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի տեսք չունեն:
Շատ գալակտիկաներ հզոր ռադիոճառագայթման աղբյուրներ են, որոնք կարելի է գրանցել միայն ռադիոաստղադիտակներով: Տիեզերական տարածության մեջ գալակտիկաները խմբված են առանձին խմբերի ու կույտերի մեջ: Մեր Գալակտիկան գտնվում է Տեղական խումբ կոչվող կույտում:

Այլ գալակտիկաներ
Անզեն աչքով Երկրից կարելի է դիտել միայն 3՝ Մագելանի մեծ ու փոքր ամպեր և Անդրոմեդայի գալակտիկաները:
Երկրին ամենամոտը Մագելանի մեծ և փոքր ամպերն են: Դրանք աստղերից կազմված ամպեր են, որոնք երևում են միայն Հարավային կիսագնդից: Երկրից մինչև Մագելանի ամպերը եղած հեռավորությունը մոտ 180 հզ. լուսատարի է: Մեր՝ Տեղական խմբի ամենամեծ գալակտիկան Անդրոմեդայի գալակտիկան է: Այն անզեն աչքով երևում է մշուշաբծի տեսքով: Անդրոմեդան 130 հզ. լուսատարի տրամագծով պարուրաձև գալակտիկա է, որը մեզանից հեռու է ավելի քան 2 մլն լուսատարի: Գալակտիկաները նշանակվում են այդ նպատակով ստեղծված տարբեր կատալոգների (ցուցակներ) հերթական համարներով: 

Քվազարներ կամ բաբախիչներ
Քվազարը (քվազի-աստղային ռադիոաղբյուր) ռադիոճառագայթներ արձակող աստղանման գոյացություն է, բայց ոչ աստղ: Յուրաքանչյուր քվազար շրջապատված է գալակտիկայով: Ամենահեռավոր քվազարները մեզանից հեռու են ավելի քան 10 մլրդ լուսատարի: Քվազարներն աչքի են ընկնում իրենց արտասովոր փայլով, այնպես որ դրանց կողքին խամրում է նույնիսկ նրանց ծնող գալակտիկաների լույսը: