Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շալյապին Ֆեոդոր
1873 թ., ք. Կազան
1938 թ., Փարիզ
Ֆեոդոր Շալյապինի հուշարձանը Կազանում (1999 թ., քանդակագործ՝ Իգոր Բաշմակով)
Ֆ. Շալյապինը Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի 
«Ֆաուստ»)  և դերում
Երգիչ (բաս), Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆեոդոր Շալյապինը ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի 
խոշորագույն ներկայացուցիչներից է: 

Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը: Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում: 1890 թ-ին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու օպերային թատրոն (ք. Ուֆա), որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով: 1892–93 թթ-ին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–94 թթ-ին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը:
1895 թ-ին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–99 թթ-ին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը: 1899 թ-ից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ: Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ: 1901 թ-ից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման: 1922 թ-ից ապրել է Փարիզում: 
Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները: Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական, Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական, Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը»)
Ֆ. Շալյապինը Իվան Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին»)  դերում
կենցաղային, Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»), Մեֆիստոֆելի (Շ. Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական, Դոն Բազիլիոյի (Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը: Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը: Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Մ. Գլինկայի, Մ. Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը: 
Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջ. Վերդիի «Դոն Կառլոս», Մ. Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները: Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում: Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր:

   Մաքսիմ Գորկին Շալյապինին համարել է դեմոկրատական Ռուսաստանի խորհրդանիշը:

   Ֆեոդոր Շալյապինի առաջին ելույթները մամուլում խրախուսել և երգչին փայլուն ապագա է կանխատեսել ճանաչված երաժշտագետ Վասիլ Ղորղանյանը: