Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Չմշկյան Գևորգ
1837 թ., Թիֆլիս
1915 թ., Պետրոգրադ 
Գ. Չմշկյանը Պեպոյի դերում 
(Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»)
Դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ Գևորգ Չմշկյանն արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից է, Գաբրիել Սունդուկյանի 
պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը:

Գևորգ Չմշկյանը 1847–50 թթ-ին սովորել է Ներսիսյան դպրոցում, 1854 թ-ին ավարտել է ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862 թ. աշխատել տարբեր քաղաքներում որպես հողաչափ: 
Թատերական գործունեությունն սկսել է 1863 թ-ին: 1864 թ-ին ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, «Մշակ» թերթի (1872 թ.) և Թիֆլիսի թատերական ընկերության (1879 թ., քարտուղարն էր և դերասանախմբի ռեժիսորը) հիմնադիրներից է, Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ (1908 թ.):
Չմշկյանը հետևել է ռուսական ռեալիստական թատրոնին, պայքարել գեղարվեստական բարձրարժեք խաղացանկ ստեղծելու և բեմն արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար: Իր արվեստում նրբորեն զուգակցել է ռոմանտիկական պաթոսն ու կյանքի իրական արտացոլումը, հայ թատրոնում հաստատել է Վիլյամ Շեքսպիրի, Ժան Մոլիերի, Ալեքսանդր Օստրովսկու, Նիկոլայ Գոգոլի, Գ. Սունդուկյանի դրամատուրգիան, նախընտրել արդիական թեմաներով պիեսները: 1864–90-ական թվականներին իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Չմշկյանն առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև:
Դերասանական տարբեր խմբերով շրջագայել է Շուշիում, Ալեքսանդրապոլում և Երևանում (1865 թ.), Գորիում (1873 թ.), Բաքվում (1885 և 1889 թթ.) և այլուր: 1879 թ-ին Կոստանդնուպոլսից Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրել է իր թատերախումբ` նպաստելով հայ դերասանական արվեստի զարգացմանը: Չմշկյանի և Սունդուկյանի ստեղծագործական համագործակցությամբ հայ թատրոնում հաստատվել է ռեալիստական խաղաոճը: Չմշկյանը Պեպոյի (Գ. Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարն էր հայկական և Թիֆլիսի վրացական թատրոններում: Նա առաջինն է հայ թատրոնում բեմադրել Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» («Ով քու բաբը չէ, նրա հիդ մի ձգվե» վերնագրով) և Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսները. խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը: 
Չմշկյանը թարգմանել (մոտ 20 պիես) և բեմադրել է Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո» (հայ բեմում առաջինն է խաղացել Շայլոկ և Օթելլո), «Թիմոն Աթենացի», Վիկտոր Հյուգոյի «Անջելո» և այլ գործեր: Նա խաղացել է ավելի քան 100 դեր. Վարդան (Հակոբ Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Օսեփ (Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ»), Պետրուչչո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»), Կարլ Մոոր (Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ») և այլն: 
Չմշկյանը գրել է «Իմ հիշատակարանը» (1953 թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: