Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


131 թ., Պերգամոն, 
Փոքր Ասիա 
201 թ., Հռոմ

Կլավդիոս Գալենը անտիկ բժշկագիտության դասականներից է. առաջինն է նկարագրել օրգանիզմի անատոմիաֆիզիոլոգիական ամբողջությունը:
Գալենը 158–164 թթ-ին Պերգամոնում եղել է գլադիատորների դպրոցի, 164 թ-ին Հռոմ տեղափոխվելուց հետո` Մարկոս Ավրելիոս կայսեր բժիշկը: Պահպանվել է Գալենի միայն 100 աշխատություն (հիմնականում՝ բժշկական): Գալենը անատոմիան և ֆիզիոլոգիան ուսումնասիրել է կենդանիների վրա կատարած փորձերի միջոցով: Տվել է ուղեղի քառաբլուրների, թափառող նյարդի ու գանգուղեղային նյարդերից 7 զույգի նկարագիրը և ապացուցել, որ գլխուղեղն ու ողնուղեղն են շարժումների, զգացողության և հոգեկան գործունեության կառավարողները: Նա գտնում էր, որ արյան շրջանառության կենտրոնը լյարդն է, որտեղ արյունը մշակվում է, ապա անցնում աջ սիրտը, տարածվում ամբողջ մարմնով և կլանվում հյուսվածքների կողմից: 
Գալենը բժշկության մեջ առաջինն է ներդրել փորձարարական կենդանահատումները:
Գալենը ձգտել է բացատրել նաև մարդու հոգեկան գործունեությունը. ըստ նրա՝ հոգեկան կյանքի կրողը պնևման է՝ օդի նման յուրօրինակ եթերային գոյացությունը:
 Գալենը զբաղվել է նաև դեղագիտությամբ. ուսումնասիրել է բազմաթիվ դեղաբույսեր:
Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկութեան» գրքում բազմաթիվ մեջբերումներ կան Գալենից:
Հին Հռոմում Գալենի պատկերով մետաղադրամ է հատվել: