Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պավարոտտի Լուչանո
1935 թ., ք. Մոդենա, Իտալիա
2007 թ., ք. Մոդենա
«Պավարոտտին և 
ընկերները» խմբի 
հայտագիրը
Իտալացի երգիչ (տենոր) Լուչանո Պավարոտտին 
համաշխարհային օպերային արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է:

Լուչանո Պավարոտտին 9 տարեկանից հոր հետ երգել է եկեղեցական երգչախմբում: 1954 թ-ին աշակերտել է ճանաչված երգիչ (տենոր) Առիգո Պոլային, հետագայում՝ Էտտորի Կամպոգալլիանիին: 1961 թ-ին Պավարոտտին հաղթել է վոկալիստների միջազգային մրցույթում, ապա Ռեջիո Էմիլիա թատրոնում կատարել իր առաջին դերերգը (Ռուդոլֆ, Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ»), որով 1963 թ-ին հանդես է եկել նաև Լոնդոնի «Քովենտ Գարդեն» և Վիեննայի օպերային թատրոններում:
1965 թ-ին ԱՄՆ-ում նրա առաջին ելույթը Մայամիի օպերային թատրոնում էր. հանդես է եկել Էդգարի դերերգով (Գաետանո Դոնիցետտիի «Լուչիա դի Լամերմուր»): Հետագայում Էլվինոյի (Վինչենցո Բելլինիի «Սոմնամբուլա»), Ալֆրեդի, Հերցոգի (Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո») դերերգերով ելույթ է ունեցել «Քովենտ Գարդեն»-ում: 1966 թ-ին Պավարոտտին կատարել է Տոնիի (Դոնիցետտիի «Գնդի դուստրը»), Տիբալտի (Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեգյուներ», Միլանի «Լա Սկալա») դերերգերը:
Պավարոտտին «Ինչպիսի ճակատագիր» (Դոնիցետտիի «Գնդի դուստրը») մեներգում առաջինն է հնչեցրել բոլոր ինը բարձր «դո» նոտաները: Նրան անվանել են «Բարձր դո-ի արքա»: Ավելի ուշ երգիչը հանդես է եկել Կավարադոսիի (Պուչչինիի «Տոսկա»), Ռիկարդոյի, Մանրիկոյի, Ռադամեսի (Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես», «Տրուբադուր», «Աիդա») դրամատիկական դերերգերով:
1971 թ-ից Պավարոտտին մշտապես ելույթ է ունեցել «Արենա դի Վերոնա» փառատոնում, մասնակցել բազմաթիվ համերգների, հաճախ՝ նաև ճանաչված տենորներ Պլասիդո Դոմինգոյի և Խոսե Կառեռասի հետ («3 տենոր»):
1974 թ-ին «Լա Սկալա» օպերային թատրոնի հետ հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, իսկ 1977 թ-ին հանրահայտ երգչուհի Ջոան Սաթրլենդի հետ համերգային ծրագրով շրջագայել է մի շարք երկրներում, արժանացել համաշխարհային փառքի: 
1990 թ-ին Իտալիայում Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության բացման արարողության ժամանակ Պավարոտտին կատարել է «Ոչ ոք թող չքնի» (Պուչչինիի «Տուրանդոտ») մեներգը՝ դասականից անցնելով փոփ երաժշտության: 1992 թ-ին իր կազմակերպած «Պավարոտտին և ընկերները» բարեգործական համերգում ելույթ է ունեցել իտալացի ճանաչված երգիչների, նաև փոփ և ռոք աստղերի (Բրայան Մեյ, Ռոջեր Թեյլոր, Սթինգ, Էրիկ Կլեպտոն, Սելին Դիոն և ուրիշներ) հետ, կատարել իր երկացանկի լավագույն երգերը: 
Պավարոտտիի համերգներին ներկա են եղել հարյուրհազարավոր հանդիսատեսներ, Նյու Յորքի Կենտրոնական այգու համերգին` 500 հզ., որն աննախադեպ երևույթ է: 2002 թ-ին ելույթ է ունեցել Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում: 
Երգչի կազմակերպած բարեգործական («3  տենոր», «Պավարոտտին և ընկերները») համերգներից ստացված հասույթը փոխանցվել է Խոսե Կառեռասի բուժման համար, փախստականների և Կարմիր խաչի հիմնադրամին:
2004 թ-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում տեղի է ունեցել Պավարոտտիի վերջին ելույթը՝ Կավարադոսիի դերերգով. դահլիճը 11 րոպե ծափահարել է նրան:
Պավարոտտին իր կատարողական արվեստով հեղաշրջում է կատարել օպերային արվեստում և դեռևս կենդանության օրոք դարձել լեգենդ:

   «XX դարի օպերային արվեստն սկսվել է Էնրիկո Կառուզոյով, ավարտվել Լուչանո Պավարոտտիով»,– գրել է իտալական մամուլը:

   «Լուչանո Պավարոտտին օժտված է աստվածային երաժշտական տաղանդով»:
Բենեդիկտոս XVI, 
Հռոմի պապ
   «Լուչանո Պավարոտտին լեգենդ է: Նա օպերայում հեղաշրջում կատարեց, և անգամ նրա ամենաանողոք քննադատները չեն կարող առարկել, որ նրա անունն ընդմիշտ մնալու է որպես մարդկային ձայնի գեղեցկության հոմանիշ»:
«Ռուսսկի բազար», հանդես, 2002 թ.

   Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում Լ. Պավարոտտիի ելույթներից մեկի ժամանակ հանդիսականների բուռն ծափահարությունների տակ բեմի վարագույրը բացվել է 165 անգամ (այս փաստը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»):