Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


1564թ., ք. Պիզա, 
Իտալիա
1642թ., Արչենտրի, 
Ֆլորենցիայի մոտ

Գալիլեո Գալիլեյը ճշգրիտ բնագիտության հիմնադիրներից է:
Առաջարկել է շարժման հարաբերականության գաղափարը, հաստատել իներցիայի, ազատ անկման և թեք հարթությամբ մարմինների շարժման օրենքները:

Գալիլեյի աշխատանքները նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: 
Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր:
Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները:
Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերացումների դեմ, հերքեց շարժման մասին Արիստոտելի ուսմունքն ու առաջարկեց ժամանակակից մեխանիկայի հիմունքները:
1609 թ-ին Գալիլեյն աստղադիտակ պատրաստեց ու սկսեց ուսումնասիրել աստղալից երկինքը: Եվ շուտով կատարեց կարևոր հայտնագործություններ. հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող 4 արբանյակները, խառնարաններ՝ Լուսնի վրա, Արեգակի բծերը և օղակներ` Սատուռնի շուրջը:
Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր:
Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ-ին կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը: