Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պրադո թանգարանի 
շենքը (ճարտարապետ՝ Խուան դե Վիլլյանուևա)
Էլ Գրեկո. 
«Ասպետը՝ ձեռքը կրծքին» 
(1570–78 թթ.)
Անդրեա դել Սարտո. «Տիրամայրը մանկան և հրեշտակների հետ» (1520–30 թթ.)
Անտոնիս վան Դեյք. «Թագադրում՝ փշե պսակով» (1620 թ.)
Պրադոն աշխարհի խոշորագույն թանգարաններից է, որտեղ պահվում են իսպանական գեղանկարչության՝ աշխարհում ամենահարուստ հավաքածուն, նաև XII–XIX դարերի եվրոպացի նկարիչների լավագույն գործերից: 
Բացվել է 1819 թ-ին, Մադրիդում: 

Պրադո թանգարանի գեղարվեստական ֆոնդի հիմքը Իսպանիայի թագավորների հավաքածուներն են, որոնք հետագայում համալրվել են եկեղեցիների ազգայնացված հավաքածուներով և նվիրաբերումներով:
Թանգարանը տեղավորված է Պրադո այգում (այստեղից էլ՝ թանգարանի անվանումը)՝ 1785 թ-ին կառուցված նախկին բնագիտական թանգարանի շենքում: Նապոլեոնի արշավանքների ժամանակ (1808–09 թթ.) վնասվել են թանգարանի շենքը և հավաքածուն: 
1814 թ-ին Իսպանիայի Ֆերդինանդ VII թագավորը որոշել է բացել հանրային թանգարան. 1818 թ-ին հիմնադրվել է Գիտության և արվեստի թանգարանը, որը հետագայում անվանվել է Պրադոյի թանգարան: 1819 թ-ին հավաքածուում եղել է ընդամենը 311 նկար:
1826–27 թթ-ին Պրադոյին է հանձնվել Սան Ֆեռնանդո ակադեմիայի, նաև Իսպանիայի Կառլոս V, Ֆիլիպ II, Ֆիլիպ IV թագավորների հավաքածուները: 1828 թ-ին գիտական խորհուրդը հավաքածուն դասակարգել և ցուցադրել է: 
1836 թ-ին Իսպանիայում փակվել են վանքերը և եկեղեցական ուսումնական հաստատությունները. արվեստի բռնագրավված արժեքները տեղավորվել են Լա Տրինիդադ վանքում, որտեղ 1838 թ-ին բացված Ազգային թանգարանի հավաքածուն 1871 թ-ին նույնպես հանձնվել է Պրադոյին: 1868 թ-ին Պրադոն թագավորական թանգարանից վերածվել է Մադրիդ քաղաքի թանգարանի: Հետագայում Պրադոյի մի շարք գործեր (հատկապես XIX դարի իսպանացի նկարիչների) տեղափոխվել են Նոր արվեստի (1894 թ.) և Ժամանակակից արվեստի ազգային (1951 թ.) թանգարաններ:
1936 թ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ թանգարանը փակվել է, նկարները տարհանվել են Շվեյցարիա: 1939 թ-ին վերաբացվել է ոչ ամբողջական ցուցանմուշներով (նկարների որոշ մասը ցուցադրվում էր Ժնևում): Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) սկզբին մնացած կտավները Ժնևից տեղափոխվել են Իսպանիա: 1971 թ-ին Կասոն դել Բուեն Ռետիռո շենքում բացվել է Պրադոյի մասնաճյուղը, որտեղ ցուցադրված են հիմնականում XIX դարի իսպանական գեղանկարչության լավագույն գործերը:
Պրադոյում առավել ամբողջական է ներկայացված XII–XIX դարերի իսպանական արվեստը. գեղանկարչական կտավներ, միջնադարյան որմնանկարներ, գոթական ոճի, նաև Վերածննդի և XIX դարի ռեալիստական ուղղության արժեքավոր գործեր: Թանգարանում են պահվում Դիեգո Վելասկեզի, Ֆրանսիսկո Գոյայի, Բարտոլոմեո Մուրիլլոյի, Ֆրանսիսկո Սուրբարանի, Էլ Գրեկոյի և այլ նկարիչների ստեղծագործությունների ամբողջական հավաքածուները, նաև իտալացի վարպետների՝ Անդրեա Մանտենյայի, Սանդրո Բոտտիչելլիի, Անդրեա դել Սարտոյի, Յակոպո Տինտորետտոյի, Պաոլո Վերոնեզեի լավագույն գործերից, որոնք իսպանական
Հիերոնիմոս Բոսխ. «Խոտով 
բեռնված սայլը» (1500–02 թթ.)
թագավորների հավաքածուների մի մասն են (որոշ գործեր էլ ձեռք են բերվել Վենետիկից):
Ֆլամանդական և նիդեռլանդական դպրոցների վարպետներից ներկայացված են Հանս Մեմլինգի, Իոահիմ Պատինիրի, Պիտեր Բրեյգելի, Յակոբ Յորդանսի և Անտոնիս վան Դեյքի, գերմանական գեղանկարչությունից՝ Ալբրեխտ Դյուրերի, Լուկաս Կրանախի, ֆրանսիականից՝ Նիկոլո Պուսսենի և Կլոդ Լոռենի լավագույն գործերից:
Պրադոյում են պահվում համաշխարհային արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ. Ռոգիր վան դեր Վեյդենի «Ողբ առ Քրիստոս» («Պիետտա», 1449–50 թթ.), Հիերոնիմոս Բոսխի «Խոտով բեռնված սայլը» (1500–02 թթ.), Ռաֆայելի «Կարդինալի դիմանկարը» (1509–10 թթ.), Հանս Բալդունգ Գրինի «Երեք գեղուհի» (1540 թ.), Տիցիանի «Դանայա» (1553 թ.), Էլ Գրեկոյի «Սուրբ Երրորդություն» (1577 թ.), Դիեգո Վելասկեզի «Արքայազն Բալթազար Կառլոսը ձիու վրա» (1634–35 թթ.), Պիտեր Պաուլ Ռուբենսի «Պարիսի դատավարությունը» (1666 թ.) և այլն:

   «Պրադոն նկարչության պալատ է: Մեծագույն դպրոցը, որ կարելի է երևակայել: Եվրոպական կերպարվեստական հանճարն այստեղ ներկա է իր հարուստ ամբողջության մեջ»:
Կոստան Զարյան, 
գրող