Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջանիբեկյան Գուրգեն
1897 թ., Երևան
1978 թ., Երևան
Գ. Ջանիբեկյանը 
Վառավինի (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի 
«Դատական գործ») և Գրիգոր աղայի (Վրթանես 
Փափազյանի «Ժայռ»)
դերերում
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը 
խորհրդահայ թատրոնում ստեղծել է ազգային տիպական բնավորություններ և ցայտուն դերապատկերներ:

Գուրգեն Ջանիբեկյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Խաչատրյան) 1917 թ-ին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թ-ին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922 թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թ-ից Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965–67 թթ-ին՝ նաև տնօրեն): 1940–49 թթ-ին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947–49 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում: 
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Դերերից են նաև՝ Բագրատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Գառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Մարգար (Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»), Իվան Գոռլով (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Վառավին (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Արթուր Միլլերի «Գինը»), Կլաուզեն (Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Օթելլո, Քենտ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ջեմս Բրոուդի (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Ջանիբեկյանը ռադիո- և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր: 
Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի):
Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝
Գ. Ջանիբեկյանը (աջից) Արթին պապի դերում («Սարոյան եղբայրներ», 1968  թ., կինոնկար)
գրոտեսկային շեշտադրումների:
Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., «Սարոյան եղբայրներ», 1968 թ.   «Հնձան», 1973 թ., «Ժայռ», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):
Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977–80 թթ.) հուշերի գրքերի: 
Գուրգեն Ջանիբեկյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1952 թ.), նրա անունով Երևանում կոչվել է փողոց: 

   «Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»:
Վահրամ Փափազյան, 
դերասան
   «Գուրգենն իբրև արտիստ կանգնած է մեր բեմական արվեստի գլխավոր սյունաշարում՝ Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ավետ Ավետիսյանի և նրանց հավասարների կողքին: Առանց Գուրգեն Ջանիբեկյանի, դժվար է պատկերացնել Սունդուկյանի թատրոնն իր շողշողուն պատմությամբ»:
Նաիրի Զարյան, 
գրող