Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջիգարխանյան Արմեն
Ծնվ. 1935 թ., Երևան
Ա. Ջիգարխանյանը 
Սոկրատեսի դերում 
(Էդվարդ Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ»)
Ա. Ջիգարխանյանը Արտյոմի («Բարև, ես եմ», 1965 թ.) և Կարպի 
(«Հանդիպման վայրը փոխել չի կարելի», 1979 թ., կինոնկարներ)  դերերում 
Ա. Ջիգարխանյանն Իսայի («Սգավոր ձյունը», 1978 թ.) և շտաբս-կապիտան Օվեչկինի («Անորսալիների նոր արկածները», 1968 թ., կինոնկարներ) դերերում
Դերասան, ռեժիսոր, ՀՀ, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ (ՌԴ) ժողովրդական արտիստ Արմեն 
Ջիգարխանյանը հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի նշանավոր 
վարպետներից է. ստեղծել է նուրբ և հոգեբանական ռեալիստական կերպարներ:

Արմեն Ջիգարխանյանը 1958 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան էր. դերերից էին` Սերգեյ (Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»), Ռիչարդ III (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս») և այլն: 
1967 թ-ին հրավիրվել է Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվան թատրոն, որտեղ խաղացել է Բասարգինի (Կոնստանտին Սիմոնովի «Հայրենի ծուխ»), Մոլիերի (Միխայիլ Բուլգակովի «Մոլիեր»), Սոկրատեսի (Էդվարդ Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ») և այլ դերեր: 1969–96 թթ-ին Ջիգարխանյանը եղել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի դերասան. լավագույն դերերից են՝ Լևինսոն (Ալեքսանդր Ֆադեևի «Ջախջախում»), Ստենլի, Մեծ Պա (Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ», «Կատուն շիկացած տանիքին»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք») և այլն: 
Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին Մոսկվայում հիմնել է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրել «Շահրազադեի հազար ու մեկ գիշերը» (ըստ Վենիամին Սմեխովի «Ալի Բաբան և 40 ավազակները»), խաղացել է Կրեպպի («Կրեպպի վերջին ժապավենը»՝ ըստ Սամուել Բեքետի), Մալվոլիոյի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), Սալիերիի («Փոքր ողբերգություններ»` ըստ Ալեքսանդր Պուշկինի), Մաքսի (առաջին դերակատարն է, «Վերադարձ տուն»՝ ըստ Հարոլդ Պինտերի) և այլ դերեր: 1991–96 թթ-ին դասավանդել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում:
1959 թ-ից Ջիգարխանյանը նկարահանվում է կինոյում (առաջին դերը Հակոբն է՝ «Փլուզում» կինոնկարում, 1960 թ., Հայֆիլմ): Խաղացել է կատակերգական, արկածային, ողբերգական և երաժշտական կինոնկարներում: «Բարև, ես եմ» (1965 թ., ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան) ֆիլմում մարմնավորել է երիտասարդ գիտնական Արտյոմ Մանվելյանի դերը և արժանացել համընդհանուր ճանաչման: Դրան հաջորդել են իրարից տարբեր և նույնիսկ հակասական դերակատարումներ, որտեղ լիովին դրսևորվել են նրա դերասանական կարողությունները:
Հայկական կինոյում ստեղծած լավագույն դերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), Ղազարյան («Տղամարդիկ», 1972 թ.), Սերոբ («Հարսնացու հյուսիսից», 1975 թ.), Իսայ («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), Մխիթար («Հուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ Արտեմ («Գիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), Ռազմիկ («Մենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), Աբրահամ («Վերադարձ», 2010 թ.) և այլն: 
Ջիգարխանյանը նկարահանվել է հիմնականում Մոսֆիլմում, նաև այլ կինոստուդիաներում. Պռոշյան («Հուլիսի 
6-ը», 1968 թ.), Օվեչկին («Անորսալիների նոր արկածները», 1968 թ.), Լևոն («Երբ գալիս է սեպտեմբերը», 1976 թ.), Մաքս Ռիշար-Էրիխ Բեխլեր («Թեհրան-43», 1981 թ.), Դինո Կյարելլի («Նիկոլո Պագանինի», 1982 թ.), Օսիպ («Ռևիզոր», 1996 թ.), Ստալին («Դարաշրջանի աստղը», 2005 թ.), Քեռի Աշոտ («Ո՞վ է տանտերը», 2006 թ.), Ակադեմիկոս («Կայսրության անկումը», 2007 թ.), Պապիկ («Ա՛յ, երջանիկ մարդ», 2009 թ.) և այլն:
Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում (անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»), արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների:

   «Աստված չանի՝ վաղը ես դուրս գամ բեմ ու չլինեմ Լիր արքա, Համլետ, Օթելլո, այլ դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ...»:
Արմեն Ջիգարխանյան