Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բանջուլ
Տարածքը՝ 
11,3 հզ. կմ2
Բնակչությունը՝
1,6 մլն
Պետական լեզուները՝  
անգլերեն, տեղական 
լեզուներ
Դրամական միավորը՝ 
դալասի
Գամբիայի Հանրապետություն
Գամբիան գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Գամբիա գետի ստորին հոսանքի ավազանում: Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Բրիտանական համագործակցության անդամ է:
Երկրի մակերևույթը հարթավայրային է՝ մասնատված Գամբիա գետի վտակներով: Կլիման հասարակածային է: Տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ մշտադալար անտառները:
Գամբիան XIX դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1965 թ-ի փետրվարին:
Երկրում բնակվում են աֆրիկյան տարբեր ժողովուրդներ՝ մանդինգոներ, ֆուլբեներ, վոլոֆներ և այլք:
Գյուղատնտեսական երկիր է: Մշակում են գետնանուշ, բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն և այլն: Զբաղվում են անասնապահությամբ և ձկնորսությամբ: Կան սննդի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ: