Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջորջոնե 
1476/1477 թ., ք. Կաստելֆրանկո-Վենետո (Վենետիկի մոտ)
1510 թ., Վենետիկ

«Ինքնանկար» (1510 թ.)
«Հովիվների երկրպագությունը» (1505 թ.)
Ջորջոնե. «Երեք փիլիսոփա» 
(մոտ 1508 թ.)
«Ամպրոպ» (1505–08 թթ.)
Իտալացի նկարիչ Ջորջոնեն վենետիկյան դպրոցի անվանի ներկայացուցիչներից է, Բարձր Վերածննդի արվեստի հիմնադիրներից, ռոմանտիզմի նախարարապետը: 

Ջորջոնեն (իսկական անուն-ազգանունը՝ Ջորջո Բարբարելլի դա Կաստելֆրանկո) հավանաբար աշակերտել է վենետիկյան դպրոցի ճանաչված նկարիչ Ջովաննի Բելլինիին: 1507–08 թթ-ին Ջորջոնեն մասնակցել է Դոժերի պալատի հարդարմանը, ստեղծել որմնանկարներ Վենետիկի գերմանական իջևանատանը (իր աշակերտ Տիցիանի հետ): Նրա ստեղծագործության մեջ գերակշռում են հաստոցային աշխարհիկ գեղանկարները: 
Ջորջոնե. «Հուդիթ»  (1505 թ.
Վաղ շրջանի գործերում («Հովիվների երկրպագությունը», 1505 թ., «Հուդիթ», 1505 թ., «Տիրամայրը մանկան և սրբերի հետ», 1500-ական թթ., և այլն) արտացոլվել են նկարչի բանաստեղծական պատկերացումներն աշխարհի և մարդու հարուստ կենսական ուժերի մասին: Ջորջոնեի հասուն շրջանի ստեղծագործություններին («Երեք փիլիսոփա», մոտ 1504 թ., «Ամպրոպ», մոտ 1508 թ.) բնորոշ են բնության ու մարդկանց ներքին կենսական շունչը, բնորդի բնական վերապատկերումը, նուրբ հուզական մթնոլորտը: Նրա լավագույն գործերից են նաև «Երիտասարդի դիմանկարը» (1504–06 թթ.), «Լաուրայի դիմանկարը», 1506 թ.), «Անտոնիո Բրոկկարդոյի դիմանկարը» (1508–10 թթ.), որոնք առանձնանում են կերպարների քնարական-հուզական երանգավորմամբ: Որոշ կտավներում զգալի է բնությունն առանձին արտահայտելու մղումը, որն էլ պայմանավորել է գեղանկարչական նոր ժանրի՝ բնանկարի ձևավորումը: Ջորջոնեն ժամանակի նկարիչներից (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել Սանտի) առաջինն է խորհրդանշանային կոմպոզիցիաներից անցել բանաստեղծական ազատ իմպրովիզացիաների:
Ջորջոնեն վերջին շրջանի գործերում («Քնած Վեներան», 1505–10 թթ., նկարն ավարտել է Տիցիանը, «Գյուղական համերգ», 1510 թ., և այլն) հստակեցրել է իր գլխավոր թեման՝ մարդու և բնության ներդաշնակ միասնությունը. նուրբ ու թափանցիկ լուսաստվերի օգնությամբ օրգանապես միահյուսել է մարդկային ֆիգուրն ու բնապատկերը: 
Ջորջոնեն սկզբնավորել է XVI դարի վենետիկյան գեղանկարչության բուռն ծաղկման փուլը, մեծապես ազդել է եվրոպական գեղանկարչության վրա:
 Ջորջոնեի գործերը պահվում են աշխարհի լավագույն թանգարաններում (Լուվր, Դրեզդենի պատկերասրահ, Էրմիտաժ, Վաշինգտոնի ազգային պատկերասրահ և այլն):