Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռաբլե Ֆրանսուա
Մոտ 1494 թ., ք. Շինոն (Ֆրանսիայի պատմական Թուրեն գավառ)
Մոտ 1553 թ., Փարիզ

Դիմանկարը` անհայտ 
հեղինակի (XVII դար)
Ֆ. Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի հայերեն հրատարակության (1972 թ.) կազմը 
Ֆրանսուա Ռաբլեն կոմիկական ժանրի խոշորագույն ներկայացուցիչն է ֆրանսիական Վերածննդի և համաշխարհային գրականության մեջ: 

Ֆրանսուա Ռաբլեն երիտասարդ տարիներին Պուատյե քաղաքի Ֆրանսիսկյան միաբանության անդամ էր, որտեղ սովորել է լատիներեն և հունարեն: 1525 թ-ին հեռացել է միաբանությունից: Պուատյեում ուսումնասիրել է իրավունք, Մոնպելյեում՝ բժշկություն: 1532 թ-ին հրատարակել է անտիկ բժշկապետներ Հիպոկրատի և Գալենի երկերը: 1537 թ-ին ստացել է բժշկագիտության դոկտորի կոչում: Որպես բժիշկ աշխատել է Լիոնում, Նարբոնում, Մոնպելյեում. եղել է կարդինալ Ժան դյու Բելի անձնական բժիշկը:
1532 թ-ին հրատարակել է «Պանտագրյուել» երգիծական վեպի 1-ին, 1533 թ-ին՝ 2-րդ, 1534 թ-ին՝ «Գարգանտյուան» (Պանտագրյուելի հայրն է, առանձին գրքով), 1546 թ-ին՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը» գրքի 3-րդ, 1552 թ-ին՝ 4-րդ մասերը: 2-րդ և 3-րդ գրքերը խորհրդարանն արգելել է. հեղինակը պատժից խուսափելու համար թաքնվել է: Սորբոնի համալսարանը գիրքը դատապարտել է անպարկեշտության համար: 
1564 թ-ին Ռաբլեի անունով լույս տեսած «Պանտագրյուելի 5-րդ գիրքը» գրել է անհայտ հեղինակ (հավանաբար՝ աշակերտներից)՝ օգտագործելով Ռաբլեից մնացած նյութերը: Այս վեպում, որ իրականում ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան» է, Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը: Գրողին զայրացրել են բարձրաստիճան հոգևորականների ընչաքաղցությունն ու ճոխ կյանքը:
Ռաբլեի «պանտագրյուելիզմը»՝ մարդասիրությունը, ներկայացված է վեպի 2 գլխավոր հերոսների՝ բարի ու հսկա-շատակեր թագավոր Պանտագրյուելի (Վերածննդի իդեալի) և նրա մտերիմ ընկեր ու ուղեկից, միշտ կասկածամիտ,
«Ֆրանսուա Ռաբլե», շարժ (XVII դարի սկիզբ)
անդադրում թափառող, ճշմարտություն որոնող, ցինիկ Պանուրգի կերպարներով:
Ռաբլեն վեպի համար ընտրել է Ֆրանսիայում ժողովրդականություն վայելող Գարգանտյուայի ու Պանտագրյուելի թեման և օգտագործել գեղարվեստական պատկերավորման արտառոց, ծիծաղաշարժ, ֆանտաստիկ միջոցներ: Նրա երգիծական արվեստին բնորոշ են չափազանցությունը, գրոտեսկը, սակայն հեղինակի ծաղրը կենսուրախ է և ներողամիտ, ծիծաղը միշտ կայտառ է, խնդուն ու տոնական:
Վեպի տարբեր մասերում գրողն ակնածանքով է խոսել Հայաստանի մասին. Հայոց Արտաշես արքայի անունը գրվել է այնպես, ինչպես արտասանվում է հայերեն: Ռաբլեն անդրադարձել է նաև Արտավազդ Բ-ի ճակատագրին, Հռոմում Տրդատ թագավորի շքեղ ընդունելությանը և այլն:

   «Նոր ժամանակների մարդկության մեծագույն մտածող»,– Ֆրանսուա Ռաբլեի մասին ասել է ֆրանսիացի գրող 
Օնորե դը Բալզակը: