Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ջորջթաուն
Տարածքը՝ 
215 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
800 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
գայանական դոլար
Գայանայի Հանրապետություն
Գայանան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Բրիտանական համագործակցության անդամ է: 
Երկրի կենտրոնում և հարավում Գվիանական սարահարթն է, որը դեպի հյուսիս և հյուսիս-արևելք աստիճանաբար վերածվում է դաշտավայրի: Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ: 
Կլիման մերձհասարակածային է՝ լավ արտահայտված խոնավ և չոր սեզոններով: Գետերը (Էսեքիբո, Դեմերարա, Բերբիս) ջրառատ են, սահանքավոր: Հարավում տարածված են մշտադալար անտառները:
Գայանայի բնիկները հնդկացիներ են: Առաջին եվրոպացիները իսպանացի ծովագնացներն էին, որ հայտնվեցին XV դարի վերջին: XVI դարում հոլանդացի 
առևտրականները հիմնեցին բնակավայրեր: Երկրի գաղութացման համար պայքարում էին Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան: Ի վերջո, Մեծ Բրիտանիան տիրացավ այդ բնակավայրերին՝ կազմելով Բրիտանական
Բրնձի մշակությունը Գայանայում գյուղատնտեսության ավանդական ձևերից է:
Գվիանա գաղութը, որն անկախություն է ձեռք բերել 1966 թ-ին և կոչվել Գայանա:
Երկրի բնակչության 56%-ն ունի հնդկացիական, 36%-ը՝ աֆրիկյան ծագում:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունն են: Մշակում են շաքարեղեգ, բրինձ, սուրճ, կակաո, արքայախնձոր և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ ու ձկնորսությամբ: