Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռուզվելտ Ֆրանկլին
1882 թ., ք. Հայդ Պարկ, Նյու Յորքի նահանգ, ԱՄՆ
1945 թ., ք. Ուորմ Սփրինգս, Ջորջիայի 
նահանգ, ԱՄՆ
Ֆ. Ռուզվելտի հուշահամալիրը Վաշինգտոնում (1997 թ., քանդակագործ՝ 
Լոուրենս Հալպրին)
Ֆրանկլին Ռուզվելտը քաղաքական և պետական գործիչ է, ԱՄՆ-ի 32-րդ 
նախագահը: Նա միակն է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվել է 4 անգամ: 
Ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր նախագահներից: 

Ֆրանկլին Ռուզվելտը ծնվել է հարուստ հողատիրոջ ընտանիքում: Ավարտել է Հարվարդի և Կոլումբիայի համալսարանները. ստացել է իրավաբանական կրթություն: Եղել է մի շարք արդյունաբերական ձեռնարկությունների և ընկերությունների բաժնետեր, 1913–20 թթ-ին՝ ծովային նախարարի օգնական: 
Ռուզվելտը քաղաքական գործունեությունն սկսել է որպես դեմոկրատական կուսակցության անդամ: Նա արդեն հայտնի քաղաքական գործիչ էր, երբ 1921 թ-ին հիվանդացել է պոլիոմիելիտով (ողնուղեղային լուծանք) և կորցրել քայլելու ունակությունը, սակայն շարունակել է ակտիվ քաղաքական գործունեությունը: 1928 թ-ին ընտրվել է Նյու Յորքի նահանգապետ: 
1929–33 թթ-ին ԱՄՆ-ում սկսված տնտեսական ճգնաժամի (Մեծ դեպրեսիա) դեմ պայքարելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով Ռուզվելտը մշակել է հակաճգնաժամային ծրագիր («Նոր կուրս»). նահանգի վարչությունում ստեղծել է գործազուրկների օգնության հիմնադրամ, նվազեցրել ֆերմերներից գանձվող հարկերը: Այդ և այլ միջոցառումների շնորհիվ նա մեծ հեղինակություն է ձեռք բերել երկրում և 1933 թ-ին ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ, իսկ 1936 և 1940 թթ-ին՝ վերընտրվել: 1944 թ-ին Ռուզվելտը նախագահ է ընտրվել 4-րդ անգամ, բայց ընտրություններից 6 ամիս անց մահացել է: 
Հասունացող պատերազմի նախօրեին՝ 1933 թ-ին, որպես դիվանագիտական քայլ, ճանաչել է ԽՍՀՄ-ը: 1939 թ-ին նրա ջանքերով բեկանվել է պատերազմող երկրներին զենքի վաճառքի արգելանքը, և զենք է մատակարարվել ագրեսիայի զոհերին: 1941 թ-ին «ակտիվ պաշտպանություն» կարգախոսով «չհայտարարված պատերազմ» է սկսել Գերմանիայի դեմ: ԱՄՆ-ը միակ ուժն էր Խաղաղ օվկիանոսում, որ այդ ժամանակ փորձում էր սանձահարել Ճապոնիայի զավթողական նկրտումները:
1941 թ-ի նոյեմբերի 7-ին, երբ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պատերազմ են հայտարարել Ճապոնիային, Ռուզվելտը, երկրի սահմանադրության համաձայն, ստանձնել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պարտականությունները: Նա այդ տարիներին մեծ ջանքեր է գործադրել հակահիտլերյան կոալիցիա ստեղծելու համար: 1943 թ-ին՝ պատերազմում բեկումնային շրջադարձից հետո, Ռուզվելտը Թեհրանի կոնֆերանսում (1943 թ.) չի պաշտպանել Ուինստոն Չերչիլի դիրքորոշումը 2-րդ ճակատի բացումը հետաձգելու հարցում՝ հասկանալով, որ այդպես ԱՄՆ-ն ավելի մեծ հնարավորություն կունենա միջամտելու հետպատերազմյան Եվրոպայի կյանքին:
Ռուզվելտը մասնակցել է 3 պետությունների (ԱՄՆ, Անգլիա, ԽՍՀՄ) ղեկավարների՝ Թեհրանի (1943 թ.), Յալթայի (Ղրիմ, 1945 թ.) խորհրդաժողովներին, կարևորել հետպատերազմյան միջազգային համագործակցությունն ու Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը: 
Ռուզվելտի անունով կոչվել են քաղաք ԱՄՆ-ում, փողոց Յալթայում, Վաշինգտոնում կառուցվել է հուշահամալիր:
   «Միակ բանը, որից մենք պիտի վախենանք, սարսափն է»:
Ֆրանկլին Ռուզվելտ