Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռեպին Իլյա
1844 թ., գ. Չուգուև (այժմ՝ Խարկովի 
մարզում, Ուկրաինա) 
1930 թ., գ. Կուոկկալա, Ֆինլանդիա (այժմ՝ 
Ռեպինո՝ Լենինգրադի մարզում, ՌԴ)

«Ինքնանկար» (1878 թ.)
Ի. Ռեպին. «Վոլգայի նավաքարշները» (1870–73 թթ.)
«Արևի տակ» (1900 թ.)
Ի. Ռեպին. «Չէին սպասում» 
(1884–88 թթ.)
Իլյա Ռեպինը ռուսական գեղանկարչության առաջադեմ ու նշանավոր 
արվեստագետներից է, դիմանկարի, պատմական և կենցաղային 
պատկերների խոշոր վարպետներից:

Իլյա Ռեպինը նկարել է վաղ տարիքից: 1864–71 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1893 թ-ից՝ ակադեմիայի անդամ): 1894–1907 թթ-ին դասավանդել է նույն ակադեմիայում (1898–99 թթ-ին՝ ռեկտոր): 1878 թ-ից եղել է Պերեդվիժնիկների (շրջիկ նկարիչներ և քանդակագործներ) միավորման անդամ: 
1860-ական թվականներին Ռեպինն ստեղծել է դիմանկարներ, թեմատիկ նկարներ ու գծանկարներ: Նկարչի դիտողականությունն ու բուռն խառնվածքը որոշակիորեն դրսևորվել են նրա վաղ շրջանի դիմանկարներում («Վ. Ե. Ռեպին», 1867 թ.,  «Վ. Ա. Շևցովա», 1869 թ.): 
1870-ական թվականներից Ռեպինը պաշտպանել է գեղարվեստական ստեղծագործության ժողովրդայնության սկզբունքները, պայքարել ակադեմիական արվեստի դեմ: Վոլգայով շրջագայելուց հետո ստեղծել է «Վոլգայի նավաքարշները» (1870–73 թթ.) նկարը, որտեղ ծանր բեռ կրող մարդկանց շարանն ստեղծում է ներքին հզոր ուժի տպավորություն և արտահայտում ժողովրդի հասունացող բողոքը: Այդ ստեղծագործությունը նոր երևույթ էր ռուսական գեղանկարչության մեջ:
«Լև Տոլստոյը ոտաբոբիկ» (1901 թ.)
Ռեպինը գեղարվեստի ակադեմիայի միջոցներով ճամփորդել է Իտալիայում և Ֆրանսիայում, ծանոթացել եվրոպական արվեստին. ստեղծել է «Փարիզյան սրճարան» (1874–75 թթ.), «Սադկոն ստորջրյա թագավորությունում» (1876 թ.) կտավները: «Նորակոչիկի ճանապարհումը», «Վոլոստայի վարչությունում», «Եկեղեցական թափոր Կուրսկի նահանգում» (1870-ական թվականների վերջ – 1880-ական թվականների սկիզբ) գործերում նա բացահայտել է գյուղի սոցիալական հակասությունները: 
1882 թ-ից նկարիչն ապրել է Սանկտ Պետերբուրգում: Ինքնակալության դեմ պայքարի թեման արտացոլված է նրա «Հրաժարում խոստովանությունից» (1879– 1885 թթ.), «Պրոպագանդիստի ձերբակալումը» (1880–82 թթ.), «Չէին սպասում» (1884–88 թթ.) կտավներում: 
1870–80-ական թվականներին Ռեպինն ստեղծել է նաև իր լավագույն՝ «Ֆերենց Լիստ», «Միխայիլ Գլինկա», «Մոդեստ Մուսորգսկի», «Նիկոլայ Պիրոգով», «Պոլինա Ստրեպետովա», «Անդրեյ Դելվիգ», «Լև Տոլստոյ» դիմանկարները, որտեղ դրսևորվել է նրա գեղանկարչական ողջ հզորությունը: 1880-ական թվականներին մեծ վարպետության է հասել գրաֆիկայի բնագավառում՝ «Ադա աղջնակը», «Նևսկի պողոտա» և այլն: Նշանավոր պատմական իրադարձություններին և անհատների հոգեբանական խնդիրներին անդրադարձել է իր հանրահայտ «Սոֆյա թագուհին» (1879 թ.), «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» (1885 թ.), «Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին» (1878–91 թթ., 3 տարբերակ) և այլ գործերում: «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» կտավում զայրույթից խենթացած Իվան Ահեղն սպանում է որդուն. նկարիչը չափազանց իրական է պատկերել կատարվածի ահավորությունը գիտակցած կայսեր դեմքը և մեռնող արքայորդու դալկությունն ու մարող հայացքը: 
1890-ական թվականներին ժողովրդավարական գեղագիտության սկզբունքներով Ռեպինն ստեղծել է իր լավագույն գրաֆիկական դիմանկարները («Էլեոնորա Դուզե», 1891 թ.) և սոցիալական սուր բնութագրումներով դիմանկար-էտյուդները («Պետական խորհրդի հանդիսավոր նիստը», 1901–03 թթ., համահեղինակներ՝ Բորիս Կուստոդիև, Իվան Կուլիկով): 
Նկարիչը 1899 թ-ից ապրել է Կուոկկալայի իր դաստակերտում:
Ռեպինի գործերի զգալի մասը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Ռուսական թանգարանում, ՀԱՊ-ում` «Երգչուհի Մ. Ն. Կլիմենտովայի դիմանկարը», 1883 թ., «Մ. Կ. Տենիշևան աշխատելիս», 1897 թ., «Շիկահեր կինը», 1898 թ., «Դ. Մ. Սոլսկու դիմանկարը», 1903 թ., և այլն:
1975 թ-ին Ավստրիայում կառուցել են «Իլյա Ռեպին» շոգենավը: Մոսկվայում կանգնեցվել է նրա հուշարձանը (1958 թ., քանդակագործ` Մատվեյ Մանիզեր), թանգարաններ են գործում Կուոկկալայում և Չուգուևում: 
Ռեպինի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: