Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Սեզան Պոլ
1839 թ., ք. Էքս ան 
Պրովանս, Ֆրանսիա
1906 թ., ք. Էքս ան 
Պրովանս

«Ինքնանկար» (1873 թ.)
Պոլ Սեզան. «Պիեռոն և Առլեկինը» (1888 թ.)
Պոլ Սեզան. «Ժամանակակից Օլիմպիան» (1873 թ.),
«Տունը Պրովանսում» (1879–82 թթ.)
Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը ուշ իմպրեսիոնիզմի 
խոշոր ներկայացուցիչներից է: 

Պոլ Սեզանը 1858–60 թթ-ին հաճախել է Էքսի նկարչական դպրոցը, 1861– 1865 թթ-ին՝ Փարիզի Սյուիս ակադեմիան: Փարիզում 1874 թ-ին մասնակցել է իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսին: 1872–73 թթ-ին աշխատել է Կամիլ Պիսսարոյի հետ. վերջինս օգնել է Սեզանին՝ ձևավորելու սեփական նկարչական համակարգը: Սակայն հիասթափվելով իր նկարների հանդեպ հասարակության սառը վերաբերմունքից՝ Սեզանը վերադարձել է Էքս:
Նկարչի վաղ շրջանի գործերում նկատելի են Պաոլո Վերոնեզեի, Յակոպո Տինտորետոյի, Էժեն Դելակրուայի և Օնորե Դոմիեի ազդեցությունները («Գինարբուք», 1864–68 թթ., «Սպանություն», 1867–70 թթ., և այլն), որոնց նկարները պատճենահանել է Լուվրում աշխատելու ժամանակ:
Սեզանի իմպրեսիոնիստական շրջանի (1872–79 թթ.) ստեղծագործություններին բնորոշ են բնության առարկայական հագեցվածությունն ու շոշափելիությունը. այդ փուլում ստեղծել է հիմնականում բնանկարներ («Կախվածի տունը Օվերում», 1872–73 թթ., «Ճանապարհ Պոնտուազում», մոտ 1876 թ., և այլն): Սեզանը 1879–88 թթ-ին հասել է իր վարպետության գագաթնակետին. գործերն առանձնացել են զանգվածեղ ձևերի և զուսպ հորինվածքի ներդաշնակ համադրությամբ («Մրգեր», 1879–82 թթ., և այլն): Անընդհատ մշակելով նույն թեման՝ Սեզանը ձգտել է բացահայտել բնության վեհությունն ու կատարելությունը. պատկերի որևէ կարևոր հատկանիշ ընդգծելու համար նա մտածված այն ձևափոխել է մուգ գուներանգների միջոցով և ստեղծել երկրաչափական ու ընդհանրացված անկայուն հորինվածքներ (այդ եղանակը հետագայում կոչվել է սեզանիզմ): Նկարիչը փորձել է աշխարհն ստեղծել իր կայուն, ոչ անցողիկ գծերով. նա չի կարևորել շրջակա միջավայրի շարժումն ու մթնոլորտի գույների փոփոխականությունը: 
Դիմանկարները («Լ. Գիյոմի դիմանկարը», 1879–82 թթ., «Ծխողը», 1890–96 թթ., «Երկնագույն հագած տիկինը», մոտ 1899 թ., և այլն), ֆիգուրատիվ հորինվածքները («Պիեռոն և Առլեկինը», 1888 թ.) աչքի են ընկնում մոնումենտալությամբ, նատյուրմորտներում («Դեղձեր և տանձեր», 1880-ական թվականների վերջ, «Նարինջներով և խնձորներով նատյուրմորտ», 1895–1900 թթ.) շեշտել է առարկայական աշխարհի պլաստիկությունը: Օգտագործելով հիմնականում կանաչի, երկնագույնի ու դեղինի զուգորդումները՝ նկարիչը ներդաշնակել է գծանկարի ցայտունությունն ու հորինվածքի հստակությունը և հասել բնապատկերի էպիկական հնչողության («Երկնագույն բնանկար», 1900-ական թվականներ, «Սենտ Վիկտուար լեռը», 1900 թ., «Սենտ Վիկտուար լեռը աղջամուղջին», 1905 թ., և այլն):
Սեզանի լավագույն գործերից են նաև «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը», «Առևանգումը» (երկուսն էլ՝ 1867–69 թթ.), «Գյուստավ Ժեֆֆրուայի
«Թղթախաղ» (1890–92 թթ.)
դիմանկարը» (1895 թ.) և այլն: 1895 թ-ից սկսել է «Լողացողները» նկարաշարը. բազմաֆիգուր հորինվածքներում համադրել է կերպարների պլաստիկությունն ու մոնումենտալությունը: 
Նկարիչն ուշ շրջանի գործերում, միտումնավոր պարզեցնելով իրական ծավալները (հասցրել է երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները, ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել է զգալի վերացականության: 
Սեզանի գործերից պահվում են Նյու Յորքի Վիլդենշտեյն պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ, Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի, Փարիզի Օրսե և այլ թանգարաններում: