Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Սևակ Ռուբեն
1885 թ., գ. Սիլիվրի 
(Կոստանդնուպոլսի մոտ)
1915 թ., Մեծ եղեռնի զոհ
Ռ. Սևակի կիսանդրին Երևանում` նրա անվան դպրոցի առջև 
(1995 թ., քանդակագործ`  Լևոն Թոքմաջյան)
Բանաստեղծ Ռուբեն Սևակի ստեղծագործությունը ինքնատիպ 
գեղարվեստական մտածողությամբ ու ոճով առանձնանում է 
արևմտահայ գրականության մեջ:

Ռուբեն Սևակը (իսկական ազգանունը՝ Չիլինկիրյան) սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում: 1905 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը, 1911 թ-ին՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 
1911–14 թթ-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: Ուսման տարիներին գործերը տպագրել է արևմտահայ «Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Բազմավեպ», «Ամենուն տարեցույց» պարբերականներում: 1915 թ-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և, որպես զինվորական բժիշկ, զորակոչվել է թուրքական բանակ: Որոշ ժամանակ անց ձերբակալվել է և աքսորվել թուրքական Չանղըր բնակավայր. այստեղ Սևակը բուժել է մի թուրք աղջկա, որը սիրահարվել է նրան: Աղջկա հայրը փորձել է համոզել Սևակին մահմեդականություն ընդունել, ամուսնանալ աղջկա հետ և փրկվել անխուսափելի սպանությունից, սակայն Սևակը հրաժարվել է՝ հավատափոխությունը համարելով ազգադավություն: 
Տեղափոխելու պատրվակով Սևակին ուղարկել են Այաշ. ճանապարհին նահատակվել է, ինչպես Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ: 
1905 թ-ին «Մասիս» հանդեսում տպագրվել է Սևակի առաջին՝ «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունը, 1907 թ-ին՝ առաջին արձակ գործը՝ «Տարի մը վերջ» պատմվածքը, 1910 թ-ին՝ «Կարմիր գիրք» ժողովածուն, որտեղ ամփոփված է 3 պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն»: Վերջին պոեմը եռամաս է՝ ծնունդ, կյանք, մահ: Պոեմում Սևակը խոսում է մարդկային գոյի մասին, բանաստեղծական խոսքի երևակայական թռիչքի միջոցով անցավորը կապում է անանցին, անհնարինը դարձնում հնարավոր: Ըստ Սևակի՝ կյանքն անբաժանելի է մահից և իր սկիզբ, ընթացք, վախճան հաջորդականությամբ անմահության կրողն է:
Սևակը գեղարվեստական մեծ ուժով է արտահայտել սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը «Դրամին աղոթքը» (1907 թ.), «Կարմիր դրոշակը» (1909 թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909 թ.), «Փողոց ավլողը» (1911 թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով գրված լավագույն ու ինքնատիպ գործերից են:
«Թրուպադորները» (1910 թ.) պոեմում Սևակը բացահայտել է նյութապաշտ հասարակութան խոցերը, իդեալի և իրական կյանքի ողբերգականության հակադրությունը՝ փայփայելով «զրկված մարդկության բարի երազը» ազատ ու արդար աշխարհի մասին: Պոեմում տրուբադուրը՝ միջնադարյան (XI–XIII դարեր) Պրովանսի (Ֆրանսիա) երգիչը, գեղեցիկի, ազատ ստեղծագործողի, ազնիվ ինքնազոհաբերման ու նվիրումի կրողն է:
Կիլիկիայի հայերի ջարդերի անմիջական տպավորությամբ գրած ազգային-հայրենասիրական գործերում («Զանգակներ, զանգակներ», 1909 թ., «Ո՛վ իմ հայրենիք», 1909 թ., «Հայաստան», 1909 թ., «Վերջին հայերը», 1909 թ.) բանաստեղծն արծարծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման:
Սևակի քնարերգության մեջ նշանակալի տեղ ունի սիրո թեման («Երգ երգոց», 1908 թ., «Գինո՛վ սեր», 1908 թ., «Եկո՜ւր», 1911 թ., «Ինչո՞ւ», 1911 թ., «Սիրո և մահվան երգ», 1912 թ., «Սերը», «Առաջին մեղքը», «Սրինգ», «Սերո՛վ, սերո՛վ...», «Պիտի սպասե՛մ...»), որն աչքի է ընկնում խոր և նուրբ զգացմունքայնությամբ, արտահայտչամիջոցների թարմությամբ: Բանաստեղծի համար սերը կյանքի հոմանիշն է.

Սերն հեթանոս Երջանկությո՜ւնն է, 
խաչվա՛ծ,
Սերն ա՜յն կուռքն է, որուն առջև 
ծնրադրած
Որբի՛ մը պես պիտի ողբար ի՜նքն 
Աստված ...

Սևակի արձակ գործերը բազմաժանր են՝ պատմվածքներ, զրույցներ, խորհրդածություններ, հոդվածներ: «Բժիշկին գիրքեն փրցված էջեր» (1913 թ.) զրուցաշարում հեղինակը կենդանի ու վառ գույներով ներկայացրել է հասարակության բարոյական պատկերը, մարդու անձնական վիշտն ու հիվանդությունը: Դրանք պատմություններ են («Հարսերուն գաղտնիքը», «Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը», «Ահավոր տարակույսը», «Այլասերում», «Վեցերորդ զգայարանք»), որոնց ականատես է եղել հեղինակը` որպես բժիշկ աշխատելիս: 
Սևակն արևմտահայ գրականության պատմության մեջ առաջինն է գրել նամականու ժանրով. նամակները նրա ստեղծագործական ժառանգության մի մասն են: Նամակներ գրել է կնոջը՝ գերմանուհի Յաննիին, որոնք հայ գրականության սիրային նամակագրության լավագույն նմուշներից են, ինչպես նաև ընկերներին ու ծնողներին:
Բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:
Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:

   «Ես իրապաշտ եմ, ամեն իրականութենե վեր մեկ իրականություն մը կճանչնամ՝ ապրված, զգացված կյանքը և ոչ թե երևակայված կյանքը»:

   «Ո՛հ, արծաթն արվեստն հանեց կախաղան...»:
   Ռուբեն Սևակ
«Կ՜այրին աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ՜երգե՜ր.
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սե՜ր – Աստվածը սիրեցիր...»:
   Ռուբեն Սևակ

 «Սևակի սիրո քնարերգությունը թերևս ամենահարուստն է դարասկզբի արևմտահայ պոեզիայում»:
   Վազգեն Գաբրիելյան, 
   գրականագետ