Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սիկա Վիտորիո դե
1901 թ., ք. Սորա, 
Իտալիա
1974 թ., Փարիզ
Կադրեր Վիտորիո դե Սիկայի «Հեծանիվ գողացողները» (1948 թ.) և 
«Ամուսնություն իտալական ձևով» (1964 թ.) կինոնկարներից
Իտալացի կինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ 
Վիտորիո դե Սիկան նեոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է 
համաշխարհային կինոարվեստում: 

Վիտորիո դե Սիկան սովորել է Առևտրի բարձրագույն ինստիտուտում: 1924 թ-ից խաղացել է թատրոնում, 1931 թ-ից նկարահանվել կինոյում («Ծեր տիրուհին»): «Որքան սրիկա են այս տղամարդիկ» (1932 թ.), «Միլիոն եմ տալիս» (1934 թ.) և «Պարոն Մաքս» (1937 թ., երեքն էլ՝ ռեժիսոր՝ Մարիո Կամերինի) կինոնկարներում Սիկան մարմնավորել է զվարճասեր, կենսուրախ երիտասարդ իտալացու կերպարներ (վարորդ, լրագրավաճառ և այլն): Իր առաջին՝ «Կարմիր վարդեր» (1940 թ.), «Թերեզա-Ուրբաթ» (1941 թ., խաղընկերուհին էր Աննա Մանյանին), «Գարիբալդիականը վանքում» (1942 թ.) և այլ քնարական ֆիլմերի սցենարիստն ու գլխավոր դերակատարն է:
Սիկայի «Երեխաները նայում են մեզ» (1943 թ.) ռեալիստական ֆիլմը պատմում է ծնողներից լքված երեխայի տառապանքի մասին: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Շուշա» (1946 թ.) ֆիլմով, որի թեման 2 փոքր տղաների կյանքի պատմությունն է Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո: 
Զարգացնելով նեոռեալիզմի գեղարվեստական սկզբունքները՝ Սիկան ստեղծել է իր ամենանշանակալի կինոնկարները՝ «Հեծանիվ հափշտակողները» (1948 թ., «Օսկար»՝ 1949 թ.), «Հրաշքը Միլանում» (1950 թ., Կաննի կինոփառատոնի Գլխավոր և Կինոմամուլի միջազգային ընկերակցության մրցանակներ, երկուսն էլ՝ 1950 թ.), «Ումբերտո Դ.» (1951 թ.), «Տանիք» (1956 թ.), որտեղ անդրադարձել է սոցիալական հրատապ հարցերի, բուրժուական հասարակության անտարբերությանը, գործազուրկների, անօթևան ու միայնակ ծերերի ողբերգական կյանքին: 
1960 թ-ին Սիկան էկրանավորել է Անդրե Մորուայի «Չոչարա» վեպը. հասարակ իտալուհու՝ Չեզիրայի կերպարի միջոցով իր բողոքն է արտահայտել ֆաշիզմի և պատերազմի դեմ: 1961 թ-ին Սիկան նկարահանել է «Ահեղ դատաստան» (ռեժիսոր Չեզարե Ձավատինիի հետ) երգիծական ֆիլմը, որտեղ ռեալիստական սուր
«Հաց, սեր և երևակայություն» (1953 թ.) կինոնկարի հայտագիրը
արտահայտչամիջոցներով քննադատել է ժամանակի իրական կյանքը: Սիկայի ուշագրավ ֆիլմերից են նաև «Ալտոնայի մենակյացները» (1962 թ., ըստ Ժան-Պոլ Սարտրի), «Երեկ, այսօր, վաղը» (1963 թ., «Օսկար»՝ 1964 թ.), «Ամուսնություն իտալական ձևով» (1964 թ., ըստ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» պիեսի), «Արևածաղիկներ» (Մոսֆիլմի հետ, 1970 թ.), «Ֆինցի-Կոնտինիի այգին» (1970 թ., Բեռլինի միջազգային կինոփառատոնի Գլխավոր և «Օսկար» մրցանակներ՝ 1971 թ.), «Կարճ արձակուրդ» (1973 թ., Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ 1974 թ.) և այլն: 
Սիկան նկարահանվել է շուրջ 150 ֆիլմում («Գեներալ Դելլա Ռովերեն», նաև ռեԺիսորն է, «Հաց, սեր և երևակայություն», «Նեապոլի ոսկին» և այլն). հիմնականում մարմնավորել է սիրահետողի, դատարկախոս փաստաբանի, բարոյալքված արիստոկրատի, խաբեբա առևտրականի կերպարներ: Նրա մի քանի ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Սոֆի Լորենը և Մարչելլո Մաստրոյանին:
Սիկայի կինոնկարներն աչքի են ընկնում ժանրային բազմազանությամբ, մարդասիրությամբ, հոգեբանական խորությամբ, սուր երգիծականի ու նուրբ կոմիկականի համադրմամբ: