Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Աքրա
Տարածքը՝ 
238,5 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
22,6 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
սեդի
Աքրայի կենտրոնը
Գանայի Հանրապետություն
Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթը հարթավայրային է (150– 300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ):
Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը: Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով: Գետային ցանցը հարուստ է: Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան: Միակ լիճը Բոսումտվին է: Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին:
XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով: XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով: 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ: 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա:
Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք):
Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են: Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում: Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն:
Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը: