Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սինան
1490 թ., գ. Աղրնաս, 
Կեսարիայի գավառում
1588 թ., 
Կոստանդնուպոլիս, (թաղված է Սուլեյմանիե մզկիթի բակում)
Սինանի կիսանդրին Ստամբուլում
Սինան. Շահզադե մզկիթը (1543–48 թթ.) 
Սինանը հայկական ու բյուզանդական ճարտարապետական 
մտածողության և գմբեթաշինության ավանդույթները շարունակող 
խոշոր վարպետներից է: Նրա կառույցները երևույթ են օսմանյան 
Թուրքիայի ճարտարապետության մեջ: 

 Սինանը (Սինան Մեծ, Խոջա Միմար Սինան, թուրքերեն է. նշանակում է ուսուցիչ ճարտարապետ Սինան) 1502 թ-ին սովորել է Կոստանդնուպոլսի քրիստոնյաների դպրոցում, 1503 թ-ին ընդունվել է զինվորական դպրոց: 1512 թ-ին զինակոչվել է ենիչերիների զորամաս (եղել է սակրավոր սպա). մասնակցել է Սելիմ I և Սուլեյման I սուլթանների ռազմական արշավանքներին: Աչքի է ընկել որպես հմուտ շինարար և ճարտարապետ: 1539 թ-ից, Սուլեյման I-ի օրոք, եղել է Օսմանյան սուլթանության գլխավոր ճարտարապետը: 1573 թ-ին սուլթան Սելիմ II-ը, ընդառաջելով Սինանի խնդրանքին, հրամայել է «արքունի ճարտարապետների գլխավորի» ազգականներին Կեսարիայի մյուս հայերի հետ չաքսորել Կիպրոս: 
Սինան.  մզկիթը 
(1550–57 թթ. )

Սինանի ամենահայտնի գործերը Շահզադե, Սուլեյմանիե (երկուսն էլ՝ Կոստանդնուպոլիս) և Սելիմիե (1569–75 թթ., Ադրիանապոլիս) մզկիթներն են: 
Շահզադե մզկիթը բաղկացած է աղոթասրահից և գավթից, գլխավոր շենքը բազմահարկ է՝ գլխավոր և երկրորդական աբսիդներով ու գմբեթազարդերով, գավիթը բաց է՝ շրջափակված գմբեթածածկ սյունաշար սրահով: 
Սուլեյմանիե մզկիթի նախատիպը Կոստանդնուպոլսի Սբ Սոֆիայի տաճարն է: Մզկիթի 53 մ բարձրությամբ և 27 մ տրամագծով գմբեթը հենվում է 4 հսկայական մույթերի վրա: Կողային նավերը ծածկված են հնգական գմբեթներով, 4 անկյուններում բարձրանում են սլացիկ մինարեներ (աշտարակ): Մզկիթն օսմանյան ճարտարապետության գլուխգործոցն է: 
Սելիմիե մզկիթի համալիրը շրջափակված է ուղղանկյուն պատերով, կենտրոնում կից գավիթն ու աղոթասրահն են, մի անկյունում գերեզմանատունն է, մյուսում՝ հիվանդանոցը, իսկ պարսպապատի երկար կողի ամբողջ երկայնքով՝ շուկան:
Սինանին վերագրվում է շուրջ 360 շինություն. Թուրքիայում կառուցել է 81 մեծ ու 50 փոքր մզկիթներ, 55 մեդրեսե (մահմեդական միջնակարգ և բարձրագույն դպրոց), 19 դամբարան, 8 կամուրջ, 31 պալատ և այլն: Կառույցներ ունի նաև Սարաևոյում (Հուսրևբերգի մզկիթը, 1531 թ.), Եվպատորիայում (Ջումա Ջամի մզկիթը, 1552 թ.), Դամասկոսում (Տակիա Սուլեյմանիե մզկիթը, 1554 թ.) և այլն: 
Սինանի անունով կոչվել է խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա: