Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սինյորե Սիմոնա
1921 թ., ք. Վիսբադեն, Գերմանիա
1985 թ., ք. Օտյոյ-Անտույ, Նորմանիդա, Ֆրանսիա (թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը)
Սիմոնա Սինյորեն Էլիզաբեթ Պրոկտորի («Սալեմի վհուկները», 1957 թ.) և Էլիսի («Ճանապարհ դեպի բարձր հասարակություն», 1958 թ., կինոնկարներ) դերերում
Ֆրանսիացի դերասանուհի Սիմոնա Սինյորեն համաշխարհային կինոյի խոշորագույն ներկայացուցիչներից է: Նրա արվեստին բնորոշ են 
կերպարի խոր վերլուծությունը, զուսպ և հակիրճ խաղաոճը: 

Սիմոնա Սինյորեն (իսկական անուն-ազգանունը՝ Սիմոնա-Հանրիետա-Շառլոտա Կամինկեր. «Սինյորե» կեղծանունը դերասանուհին ընդունել է ի պատիվ ժամանակի նշանավոր դերասան Գաբրիել Սինյորեի)  1924 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ. սովորել է Սոլանժ Սիկարի դրամատիկական դասընթացներում: Կինոյում նկարահանվել է 1941 թ-ից («Սքանչելի արքայազնը», «Բոլերո», «Իդեալական զույգ» և այլն): Առաջին նշանակալի հաջողությունները բարի սպասուհու («Արշալույսի դևերը», 1946 թ.), ապա` Ժիզելի («Մակադամ», 1946 թ., Սյուզան Բյանշետտիի մրցանակ) դերակատարումներն են: 
Սինյորեն մեծ ճանաչման է արժանացել Մարիի («Ոսկե սաղավարտ», 1952 թ., Բրիտանական ռեժիսորների և քննադատների «Ֆեմինա», Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե ժապավեն» մրցանակներ) դերակատարմամբ, որն աչքի է ընկնում դրամատիզմով և խորհրդավոր հմայքով: Դերասանուհու դրամատիկական տաղանդը նորովի է բացահայտվել Թերեզ Ռաքենի («Թերեզ Ռաքեն», 1953 թ., ըստ Գի դը Մոպասանի, Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» և այլ մրցանակներ) և Էլիզաբեթ Պրոկտորի («Սալեմի վհուկները», 1957 թ., ըստ Արթուր Միլլերի) դերերի անձնավորումներում: Սինյորեն Թերեզ Ռաքենին կերպավորել է որպես հավաստի, ճշմարտացի, ուժեղ և արտասովոր անհատականություն, իսկ Էլիզաբեթ Պրոկտորին՝ չոր, խիստ, ներքնապես միայնակ, կանացիության և բարության հմայքից զուրկ: 
Դերասանուհին համաշխարհային ճանաչման է արժանացել Էլիսի դերակատարմամբ («Տեղ վերևում», խորհրդային էկրանին՝ «Ճանապարհ դեպի բարձր հասարակություն», 1958 թ., Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ»՝ 1959 թ., «Օսկար»՝ 1960 թ., բրիտանական և ֆրանսիական ակադեմիաների մրցանակներ), որն առանձնանում է պարզությամբ, նրբագեղությամբ և սրամտությամբ: Լավագույն դերերից են նաև Նիկոլը («Դիվային հոգիներ», 1955 թ.), Ռոբերտան («Ճակատագրի հարվածները», 1960
«Այրի Կուդերը» (1971 թ.) կինոնկարի հայտագիրը
թ.), Աննը («Դատավարություն», 1963 թ.), Թերեզ Դյութեյը («Օր և ժամ», 1963 թ.), Արկադինան («Ճայ», 1968 թ.) և այլն: Սինյորեն նկարահանվել է նաև «Մահն այս այգում» (1956 թ.), «Կատու» (1971 թ., Բեռլինի կինոփառատոնի մրցանակ), «Կյանքն առջևում է» (1977 թ., «Սեզար» մրցանակ՝ 1979 թ., Ֆրանսիա), «Գի դը Մոպասան» (1982 թ.) և այլ ֆիլմերում:
Սինյորեն միաժամանակ հանդես է եկել նաև թատրոնում. Փարիզի Սառա Բեռնարի անվան թատրոնում դերասանուհին 280 անգամ խաղացել է Էլիզաբեթ Պրոկտորի դերը (Ա. Միլլերի «Սալեմի վհուկները» պիեսում, 1954 թ-ից խաղընկերն էր ամուսինը՝ դերասան և երգիչ Իվ Մոնտանը): 1966 թ-ին Սինյորեն Լոնդոնում հաջողությամբ մարմնավորել է Լեդի Մակբեթի դերը (անգլերեն): 
Սինյորեն գրել է «Կարոտախտ, ինչպես որ կա» (1976 թ.) և «Մնաս բարով, Վոլոդյա» (1985 թ.) գրքերը:

   «Ես կարծում եմ, որ պետք է ուշադիր զննել կյանքը, իսկական, այժմեական կյանքը ... Խաղալ` նշանակում է վերականգնել ճշմարտությունը, բայց այն վերականգնելու համար նախ պետք է գտնել այն: Միայն այդ դեպքում կարելի է լավ խաղալ, այսինքն` կյանքին տալ այն, ինչ նրանից վերցված էր»:
Սիմոնա Սինյորե