Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


«Մենք ենք, մեր սարերը» կոթողը Ստեփանակերտի արևելյան մուտքի մոտ (1967 թ., քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան)

Տարածքը 25,7 կմէ, բնակչությունը՝ 51,96 հզ. (2009 թ.): 
Հիմնադրվել է V դարում:
Ստեփանակերտի 
համայնապատկերը
Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի և 
«Արցախ» բանկի շենքերը
Ստեփանակերտի մարզադաշտը
«Արմենիա» հյուրանոցը
Ստեփանակերտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքն է: 

Ստեփանակերտ (490-ական թթ. – 1847 թ-ին՝ Վարարակն, 1847–1923 թթ-ին՝ Խանքենդ) է անվանվել 1923 թ-ին՝ ի պատիվ կոմունիստական կուսակցության և Միջազգային բանվորական շարժման գործիչ Ստեփան Շահումյանի: Քաղաքն Արցախի լեռնաշղթայի արևելյան սարավանդի վրա է՝ Կարկառ գետի Վարարակն վտակի ձախ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 850 մ: Ստեփանակերտի շրջագծում են Արմենավան, Կրկժան և Մալիբեկլու գյուղերը: Անտառապատ է, կլիման՝ մեղմ, բարեխառն: Հունվարի միջին ջերմաստիճանը –0,2 օC է, հուլիսինը՝ 22,4 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 530 մմ:
Քաղաքն ավտոճանապարհներով միացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) շրջաններին և Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքին:
Ստեփանակերտը ԼՂՀ նախագահի, Ազգային ժողովի ու Կառավարության նստավայրն է: Այստեղ են հանրապետության բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները, հասարակական-քաղաքական կազմակերպությունները և այլ կառույցներ:
Ստեփանակերտի տարածքում հայտնաբերվել են քարի դարից մինչև ուշ միջնադարն ընդգրկող ժամանակաշրջանի աշխատանքի գործիքներ, զենքեր, պերճանքի իրեր, արձանիկներ, ջնարակված թասեր, խաչքարերի հնագույն տեսակներ: 1988 թ-ին Ստեփանակերտի Անտառային թաղամասում բացվել են վաղնջական շրջանի քարե դամբարաններ:
490-ական թվականներին բնակավայրը հիմնադրել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը. իր ասպախմբով այդ վայրով անցնելիս հայտնաբերել է մի հորդ աղբյուր և անվանել Վարարակն (Վռակն): Ուշ միջնադարում Վարարակնը մտել է Խաչենի մելիքության կազմի մեջ: 1700-ական թվականների վերջին այժմյան քաղաքի հյուսիսարևելյան մասում հիմնադրվել է Շուշիի խանի ձմեռանոցը՝ «Խանեն բաղը» («Խանի այգի»), որի անվանափոխումից բնակավայրը ստացել է Խանքենդ (Խանի գյուղ) անվանումը, որտեղ 1800-ական թվականներին ռուսները հիմնադրել են զորանոց: 
Ստեփանակերտի առաջին հատակագիծը կազմվել է 1926 թ-ին (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան), 2-րդը՝ 1938 թ-ին (ճարտարապետ Սլոբոտյանիկի ղեկավարությամբ), 3-րդը՝ 1968 թ-ին (ճարտարապետ՝ Բ. Դադաշյան), 4-րդը՝ 2000 թ-ին («Հայնախագիծ» ինստիտուտ, ճարտարապետ՝ Սերգեյ Ամիրաղյան). բոլոր նախագծերում էլ պահպանվել է քաղաքի կառուցապատման թամանյանական համակարգը: 1920-ական թվականների վերջին և 30–ական թվականներին ձևավորվել է քաղաքի կենտրոնը՝ որպես շրջանաձև հրապարակ, որտեղից ճառագայթաձև սկսվում են գլխավոր փողոցները: Հրապարակից հյուսիս կասկադն է՝ եզերված Ազատամարտիկների և քաղաքի հին մասից իջնող Թումանյան պողոտաներով: 1960–70-ական թվականներին կառուցապատվել է քաղաքի կենտրոնը: Ստեփանակերտի հարավում ստեղծվել է Բոգդան Կնունյանցի անվան պուրակը, Ստեփան Շահումյանի հրապարակի հարևանությամբ՝ Նելսոն Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգին: Տիպային շենքերով կառուցապատվել են քաղաքի հարավային, հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան հատվածները, որոնք կենտրոնին միացված են 3 հիմնական մայրուղիներով:
Արցախյան ազատագրական պատերազմի (1991– 1994 թթ.) տարիներին գրեթե ամբողջությամբ ավերվել ու խաթարվել էր Ստեփանակերտի ողջ տնտեսական համակարգը: Ներկայումս (2010 թ.) քաղաքը վերականգնված է. գործում են էլեկտրատեխնիկական, կոնդենսատորների, գինու-կոնյակի գործարանները, շինանյութերի կոմբինատը, գորգագործական, կոշիկի, կահույքի ֆաբրիկաները, թանկարժեք քարերի վերամշակման և այլ ձեռնարկություններ:
Մայրաքաղաքում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, կենտրոնական զինվորական հոսպիտալը, ծննդատունը, հակապալարախտային, ուռուցքաբանական և այլ դիսպանսերներ, դեղատներ, ԼՂՀ-ի ուսումնական և գիտական կենտրոնը` Արցախի պետական համալսարանը, նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, 3 գրադարան, 16 պետական և 1 ոչ պետական հանրակրթական, երաժշտական, արվեստի, գեղարվեստի 3 դպրոցներ, Մանկական ստեղծագործական կենտրոնը, Պատմահայրենագիտական (1938 թ.) ու Զոհված ազատամարտիկների (1995 թ.) թանգարանները, բաց և փակ մարզադաշտերը, Շախմատի կենտրոնական տունը, Երիտասարդության պալատը, պատկերասրահը, Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը (1923 թ.), Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը (1961 թ., այժմ` քոլեջ): 1998 թ-ին հիմնադրվել է ԼՂՀ գրողների (1935–88 թթ-ին՝ Ադրբեջանի գրողների միության ԼՂԻՄ-ի մասնաճյուղ), 2000 թ-ին՝ ԼՂՀ նկարիչների միությունը: 
Քաղաքում կառուցվել են Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.) և Արցախյան ազատամարտում զոհվածների, Մեծ եղեռնի, 1988 թ-ի սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշահամալիրները, տեղադրվել Ստեփան Շահումյանի արձանը, բանաստեղծ Հակոբ Հակոբյանի, դերասան Վահրամ Փափազյանի, ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի (Բեկոր), գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի արձանները, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի կիսանդրին, իսկ դիմաքանդակը՝ նրա անվան փողոցում: Արցախի խորհրդանիշը «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ») տուֆակերտ կոթողն է:
Ստեփանակերտում իրենց ներկայացուցչություններն ունեն մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություններ: