Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


 Վաշինգտոնի դրոշը և զինանշանը

Տարածքը 177 կմ2 է, բնակչությունը՝ 592 հզ. (արվարձաններով՝ 5,3 մլն, 2010 թ.):
Հիմնադրվել է 1790 թ-ին:
Ջորջ Վաշինգտոնի 
կոթողը Մոլլի  զբոսայգում (1884–88 թթ.)
Սպիտակ տունը Վաշինգտոնում
Կապիտոլիումի շենքը 
Վաշինգտոնի կենտրոնի համայնապատկերը
«Մայր երկիր» («Հայաստան») հուշաքանդակը Վաշինգտոնում 
(1991 թ., քանդակագործ՝ Ֆրիդ Սողոյան)
Վաշինգտոնն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) մայրաքաղաքն է 1800 թ-ից: Աշխարհի խոշոր քաղաքներից է:  

Վաշինգտոնը (անվանվել է ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի) Ատլանտյան օվկիանոսի ափին է՝ Պոտոմակ գետի ստորին հոսանքում՝ ԱՄՆ-ի 2 գլխավոր տնտեսական շրջանների՝ Հյուսիսի և Հարավի սահմանագծին. սահմանակից է Մերիլենդ և Վիրջինիա նահանգներին: Կլիման խոնավ մերձարևադարձային է, հունվարի միջին ջերմաստիճանը մոտ 1 օC է, հուլիսինը՝ 25 օC, տարեկան տեղումների միջին քանակը՝ 1000 մմ:
Վաշինգտոնի տարածքը 1878 թ-ից վարչականորեն համապատասխանում է Կոլումբիա դաշնային օկրուգին. քաղաքային իշխանությունները ենթարկվում են դաշնային իշխանությանը, օրենսդիր իշխանութունն իրականացնում է ԱՄՆ-ի Կոնգրեսը: 
 Վաշինգտոնը գետային նավահանգիստ է, տրանսպորտային խոշոր կենտրոն. գործում են «Ֆրենդշիփ» միջազգային օդանավակայանը (Վիրջինիայի նահանգում), մետրոպոլիտեն, երկաթուղային և ավտոմոբիլային բազմաթիվ մայրուղիներ:
Բնակչության հիմնական մասը պետական ծառայողներ և առևտրի ու ֆինանսական ոլորտների աշխատողներ են, մի մասն էլ զբաղված է սպասարկման, տրանսպորտի, կապի, շինարարության և այլ բնագավառներում: Զարգացած են ռազմական և սննդի արդյունաբերությունները, տպագրությունը (Վաշինգտոնում է կառավարական խոշոր տպարանների մեծ մասը):
Վաշինգտոնում են ԱՄՆ-ի նախագահի նստավայրը (նաև նախագահի բնակարանն է)՝ երկհարկանի Սպիտակ տունը, Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականությունն ուղենշող կառավարական հիմնարկները (Պետական դեպարտամենտը, Գերագույն դատարանը, Արդարադատության նախարարությունը, Դաշնային հետախուզական վարչությունը), դրամահատարանը:
Վաշինգտոնում գործում են բազմաթիվ համալսարաններ (Ջորջթաունի, Հովարդի, Ջորջ Վաշինգտոնի և այլն), Գիտությունների ազգային և Ռազմական ակադեմիաները, Սմիթսոնի, Կառնեգիի, Բրուկինգսի ինստիտուտները, Բարձրագույն գյուղատնտեսական դպրոցը, բազմաթիվ գիտական ընկերություններ, Կոնգրեսի գրադարանը (աշխարհում խոշորագույններից է. 26 մլն գիրք, 36 մլն ձեռագիր, քարտեզ և լուսանկար, ԱՄՆ-ի 23 նախագահների արխիվները), ԱՄՆ-ի ազգային և Տիեզերագնացության ու օդագնացության ազգային թանգարանները, Արվեստների ազգային, Ֆրիր, Կորկորան, Ֆիլիպս և այլ  պատկերասրահներ:
Վաշինգտոնի հատակագիծը 1790–93 թթ-ին կազմել է ֆրանսիացի ճարտարագետ Պիեռ Լանֆանը՝ լուսավորիչ և պետական գործիչ, ԱՄՆ-ի ապագա նախագահ Թոմաս Ջեֆերսոնի մասնակցությամբ. փողոցների (սթրիթ) ուղղանկյուն ցանցը լրացված է անկյունագծային պողոտաներով (ավենյու): Շենքերի բարձրությունը սահմանափակված է. դրանք չպետք է բարձր լինեն Կապիտոլիումից: 
Վաշինգտոնն աշխարհի ամենականաչապատ քաղաքներից է, բուսածածկ տարածքն ավելի քան 2800 հա է: Պոտոմակ գետի աջ ափին (Առլինգտոն) են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, և ազգային գերեզմանատունը՝ Անհայտ զինվորի շիրիմով: Քաղաքում կանգնեցված են նախագահներ Ջորջ Վաշինգտոնի, Աբրահամ Լինկոլնի, Թոմաս Ջերֆերսոնի և ուրիշների հուշարձաններ, 169-մ-անոց սյունը՝ Մոլլի զբոսայգում (Վաշինգտոնի ամենաբարձր կառույցն է):
Վաշինգտոնում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ազգային ընկերակցություններ և հաստատություններ:
Վաշինգտոնի հայկական համայնքը ձևավորվել է XIX դարի վերջին – XX դարի սկզբին, երբ այստեղ հաստատվել են Արևմտյան Հայաստանից բռնագաղթած հայերը: Հիշատակվում է 1887 թ-ին Պարսկաստանից գաղթած Տիգրան Վարժապետյանի անունը, որն զբաղվել է արևելյան ապրանքների առևտրով և 1890 թ-ին հիմնել է վաճառատուն: Հայտնի էր նաև Պողոս Գասպարյանի «Արևելյան գորգերի վերանորոգման» ընկերությունը: Գաղութն ստվարացել է 1894–96 թթ-ի աբդուլհամիդյան ջարդերից  և Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո: 
Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո Վաշինգտոնում հաստատվել են նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներից տեղափոխված, 1960–70-ական թվականներին՝ Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Իրանից, 1990-ական թվականներից՝ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած հայեր:
Առաջին հայկական եկեղեցական ծառայությունը Վաշինգտոնում մատուցվել է 1923 թ-ին՝ ավետարանական եկեղեցում: 1963 թ-ին կառուցվել և օծվել է Սբ Աստվածածին եկեղեցին: Համայնքում գործում են նաև Սբ Մարիամ և Սբ Խաչ եկեղեցիները՝ կից շաբաթօրյա դպրոցներով: 
Առաջին հայկական տարրական դպրոցը բացվել է 1932 թ-ին, Սբ Հովհաննես եկեղեցու աղոթասրահում: Ներկայումս գործում է «Շնորհալի» դպրոցը, լույս է տեսնում եկեղեցու «Շնորհալի» թերթը:
Գործում են հայ քաղաքական կուսակցությունների տեղական կազմակերպությունները, համագաղութային, մշակութային և բարեգործական միությունների մասնաճյուղերը, Հայ-ամերիկյան բժշկական և մշակութային միությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությունը, «Արարատ» տարեցների միությունը, Հայ եկեղեցու երիտասարդաց կազմակերպությունը, Հայ ակումբը (մարզական և ընկերային խմբերով), Բալթիմորի հայ մշակութային ընկերությունը: Վաշինգտոնում են
Կոմունիզմի զոհերի հուշարձանըՎաշինգտոնում (2007 թ.)
Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնական գրասենյակը և Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղը:
1980 թ-ին հիմնվել է Ամերիկայի հայ ուսանողների ակումբների դաշնությունը: 1996 թ-ից գործում է Հայկական  ազգային ինստիտուտը՝ Armenian National Institute (ANI), որը հավաքում, ուսումնասիրում և օտարներին է ներկայացնում  Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր: «Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր» կազմակերպությունը 2000 թ-ին Վաշինգտոնի կենտրոնական մասում գնել է շենք՝ Հայոց ցեղասպանության թանգարանի  համար: Վաշինգտոնի հրապարակներից մեկում կանգնեցվել է «Մայր երկիր» («Հայաստան», 1991 թ.) հուշաքանդակը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: