Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ամերիկայի Ելոուսթոնյան ազգային պարկի գեյզերների մի մասը գործում է մեկ կամ մի քանի տարին մեկ, մյուսները` օրական  մեկ կամ մի քանի անգամ: 
Այս «Գիգանտ» գեյզերը գործում է 3 օրը մեկ, իսկ ջրի սյան 
Աշխարհում կան զարմանալի շատրվանող աղբյուրներ, որոնք գործում են ինքնաբուխ, առանց մարդու մասնակցության: Դրանց ջուրը տաք է՝ մինչև 80–100օC: Այդ շատրվանները դուրս են հորդում ուղղակի գետնի տակից: Դրանք գեյզերներն են (իսլանդերեն «գեյզա» բառից, որ նշանակում է դուրս հորդել). կարելի է տեսնել Իսլանդիայում, Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում (Ճապոնիա, Չինաստանի արևելք, Ռուսաստանի  Կամչատկա թերակղզի): 
Գ
Իսլանդիայում պարբերաբար գործող գեյզերներից մեկը
եյզերները միշտ լինում են գործող կամ էլ նոր հանգած հրաբուխների մոտ: Մագմայից անջատված շիկացած գոլորշու ու գազերի ազդեցությամբ ստորերկրյա ջրերը տաքանում են և եռացող շատրվանի կամ աղբյուրի ձևով դուրս գալիս երկրի մակերեվույթ: Գեյզերները, ի տարբերություն տաք աղբյուրների, գործում են որոշակի պարբերությամբ: Լինում են կանոնավոր (գործունեության տևողությունը հաստատուն է) և անկանոն (տևողությունը փոփոխական է): Կամչատկայում հայտնի է մոտ 100 գեյզեր, որոնցից 20-ը խոշոր են. ամենամեծը «Վելիկանն» է («Հսկա»), որի ջրի սյան բարձրությունը 40 մ է, իսկ գոլորշունը՝ մի քանի հարյուր մետր:
Յուրաքանչյուր գեյզեր ժայթքում է յուրովի. մեկը՝ 4 րոպեն մեկ, մյուսը՝ ժամը մեկ, երրորդը՝ կես րոպեն մեկ: Իսլանդիայի «Մեծ գեյզերը» ժայթքում է օրը 1 անգամ, բայց նրա շատրվանով կարելի է հիանալ 3 ժամ շարունակ: Հենց ժայթքումն ավարտվում է, անդորր է տիրում, ասես ոչինչ էլ չի եղել: Իսկ հետո ջուրը նորից սկսում է եռալ, քլթքլթալ մինչև նոր ժայթքումը: Գեյզերները ժայթքում են տարբեր ուժերով: Արտավիժման շիթի բարձրությունը հաճախ անցնում է մի քանի տասնյակ մետրից:
Գեյզերի եռացող ջուրը պարունակում է զգալի քանակությամբ սիլիկահող, որի կուտակումից առաջանում է գեյզերիտ ապարը, որն ունենում է տարբեր երանգներ՝ վարդագույն, մոխրադեղին, մարգարտափայլ:
Գեյզերների ջուրը և գոլորշին օգտագործվում են շենքերի ու ջերմոցների ջեռուցման և էներգետիկայի կայանքների աշխատանքի համար. դասական օրինակ է ծառայում Իսլանդիան, որտեղ բնակարանները տաքացվում են բնական տաք ջրով: