Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տարկովսկի Անդրեյ
1932 թ., գ. Զավրաժիե (Իվանովոյի մարզի 
Յուրևեցի շրջան), Ռուսաստան
1986 թ., Փարիզ
Կադր Ա. Տարկովսկու  «Ստալկեր» կինոնկարից (1979 թ.)
 «Հայելի» կինոնկարի (1974 թ.) հայտագիրը
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Տարկովսկին 
ռուսական կինոյի ամենաինքնատիպ և նորարար ռեժիսորներից է: 

Անդրեյ Տարկովսկին ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Արսենի Տարկովսկու ընտանիքում: 1951–52 թթ-ին սովորել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնում: 1952–53 թթ-ին աշխատել է Գունավոր մետաղների և ոսկու համառուսական գիտահետազոտական ինստիտուտում և երկրաբանական խմբերում: 1960 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը. աշակերտել է կինոռեժիսոր Միխայիլ Ռոմին: 
Տարկովսկու առաջին կինոնկարը «Մարդասպաններ» (1956 թ., ըստ Էռնստ Հեմինգուեյի) կարճամետրաժ ֆիլմն է: Նրա դիպլոմային աշխատանքը` «Գլանվակ և ջութակ» կարճամետրաժ կինոնկարը (1960 թ.), 1961 թ-ին Նյու Յորքի ուսանողական ֆիլմերի փառատոնում արժանացել է Գլխավոր մրցանակի: 
1962 թ-ից Տարկովսկին աշխատել է Մոսֆիլմ ստուդիայում: Նա «Անտարկտիդա` հեռավոր երկիր» (1959 թ.), «Հազարից՝ մեկ հնարավորություն» (1968 թ.), «Զգուշացի՜ր, օձեր են» (1979 թ.) ֆիլմերի սցենարների հեղինակ և համահեղինակ է: Նկարահանվել է «Ես 20 տարեկան եմ», (1965 թ.), «Սերգեյ Լազո» (1967 թ.) ֆիլմերում: Որպես ռեժիսոր՝ Տարկովսկին  համաշխարհային ճանաչման է արժանացել «Իվանի մանկությունը» (1962 թ.) լիամետրաժ կինոնկարով: Վերջինս արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների (Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» և այլն): Հետագայում Տարկովսկու բոլոր ֆիլմերը դարձել են երկրի մշակութային կյանքի նշանավոր իրադարձություններ` էապես ազդելով հասարակության հոգևոր զարգացման վրա: Նրա «Անդրեյ Ռուբլյով» կինոնկարը (1971 թ.) ներառվել է կինոյի պատմության 100 լավագույն ֆիլմերի ցանկում:
Ռեժիսորի ստեղծագործության մեջ առավել նշանակալի են «Սոլյարիս» (1972 թ., ըստ Ստանիսլավ Լեմի) և «Ստալկեր» (1979 թ., ըստ Արկադի և Բորիս Ստրուգացկիների) կինոնկարները, որտեղ Տարկովսկին փիլիսոփայորեն վերաիմաստավորել է գրական հիմքերը՝ տալով դրանց նոր հնչողություն: «Հայելի» (1974 թ.) ինքնակենսագրական ֆիլմում արտացոլված են մանկության բազում տպավորություններ [հոր հեռանալն ընտանիքից, կենցաղային դժվարությունները, շրջափակումը Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) ժամանակ, միայնակ մոր կերպարը]: 
Տարկովսկին բեմադրել է  Վիլյամ Շեքսպիրի «Համլետը» (1972 թ., Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն), Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունովը» (1983 թ., Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոն): 1982 թ-ին ռեժիսորը մեկնել է Իտալիա.  նկարահանել է «Կարոտախտ» (1983 թ.) կինոնկարը: Անհատի զոհաբերման թեման առավելապես զարգացրել է իր վերջին` «Զոհաբերություն» (1986 թ., Շվեդիա) ֆիլմում:  
Տարկովսկին արժանացել է Լենինյան մրցանակի (1990 թ.՝ հետմահու):
1989 թ-ից գործում է Անդրեյ Տարկովսկու անվան հիմնադրամը, 1993 թ-ին Մոսկվայի միջազգային կինոփառատոնում սահմանվել է նրա անվան կինոմրցանակ: 2007 թ-ին Իվանովոյում (ՌԴ) բացվել է Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» միջազգային կինոփառատոնը: 2009 թ-ին Կաննի կինոփառատոնում ներկայացվել է Լարս ֆոն Տրիերի «Հակաքրիստոսը» ֆիլմը՝ նվիրված Անդրեյ Տարկովսկուն:
Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի առջև տեղադրված է Տարկովսկու հուշարձանը (2009 թ.): Յուրևեց քաղաքում բացվել է Տարկովսկու տուն-թանգարանը: Տարկովսկու անունով  կոչվել է դ 3345 փոքր մոլորակը:


   «Ես «Հայելի»-ում ցանկացել եմ պատմել ոչ թե իմ մասին, այլ մերձավորներիս հետ կապված իմ զգացմունքների, նրանց հետ փոխհարաբերությունների և նրանց նկատմամբ հավերժ խղճահարության ու պարտքի անլրում զգացումի մասին»:
Անդրեյ Տարկովսկի
   Ա. Տարկովսկու շիրմաքարին գրված է. «Մարդ, որ տեսել է հրեշտակին»:
«...հանճարեղ մի մարդ (Տարկովսկին)՝ անհանգիստ, անհաշտ, ազատասեր, որի էությունը լիքն էր իսկական մարդասիրությամբ, տենչանքն էր ճշմարտությունը և ոչ միայն արվեստում»: 
Սոս Սարգսյան, 
դերասան