Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այս նկարում պատկերված է  դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) սխեմատիկ կառուցվածքը:
ԴՆԹ կոչվող կենսաբանական մակրոմոլեկուլը կրում է օրգանիզմի ամբողջ գենետիկական տեղեկությունը: Այն պարունակվում է ցանկացած կենդանի բջջում: ԴՆԹ-ն կազմված է սախարիդների և ֆոսֆատների երկար շղթաներից, որոնք միմյանց միացած են 4 տեսակի «հիմքերով»՝ ադենին, ցիտոզին, գուանին և թիմին (նկարում դրանք ներկայացված են տարբեր գույներով): Դրան
Դոլի գառնուկը (ծնված 1997 թ-ին) առաջին կենդանին է, որն ստացվել է հասուն անհատի ոչ սեռական (մարմնական) բջիջներից:
Կատվից ծնվում են կատվիկներ, իսկ տանձենուց տանձեր են ստացվում. դա բնության օրենքն է: Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Իսկ թե ինչպես է տեղի ունենում ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկա գիտությունը:
Բույսերի և կենդանիների բոլոր տեսակներն իրարից տարբեր են, մեկ տեսակի ներկայացուցիչները նույնպես բոլորովին միանման չեն: Օրինակ՝ մանուշակի ծաղիկները կարող են լինել բազմագույն, իսկ սարդերի արուները էգերից խոշոր են. այդպիսի տարբերությունների մի մասը բացատրվում է ժառանգականությամբ, որը ապահովում է հատկանիշների փոխանցումը սերունդներին:

Քրոմոսոմներ և գեներ
Հատկանիշները սերունդներին փոխանցվում են քրոմոսոմներ կոչվող գոյացությունների միջոցով: Դրանք գտնվում են բջիջների կորիզների ներսում, և յուրաքանչյուր բջիջ լիակատար տեղեկություն է կրում ամբողջ օրգանիզմի կառուցվածքի մասին: Բջջի կորիզում պարունակվում են շատ քրոմոսոմներ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր զույգը. զույգերից մեկը մայրական քրոմոսոմն է, մյուսը՝ հայրականը: Բույսերի և կենդանիների բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են քրոմոսոմների թվով: Օրինակ՝ մարդկանց քրոմոսոմները 46-ն են և գոյացնում են 23 զույգ:
Քրոմոսոմը բաղկացած է գեներից, որոնցում պարփակված է ժառանգական հատկանիշների մասին տեղեկությունը: Գեներում «գրված է», թե ինչպիսին է լինելու երեխայի աչքերի և մազերի գույնը, ինչպես նաև շատ ուրիշ հատկանիշներ: Բջջի բոլոր քրոմոսոմները միմյանցից տարբերվում են, սակայն նույն հատկանիշը հսկող գեները զույգ են կազմում: Այսինքն յուրաքանչյուր հատկանիշ որոշվում է 2 գենով: Ավելի բարդ հատկանիշները, օրինակ` մարդու մարմնի կառուցվածքը, որոշվում են շատ գեների համատեղ գործունեությամբ: Գեներն ազդում են հատկանիշների զարգացման վրա՝ կանոնավորելով սպիտակուցների սինթեզը: Օրգանիզմի բջիջներում պարունակվում են հազարավոր տարբեր սպիտակուցներ: Յուրաքանչյուր գեն կարգավորում է մեկ կամ մի քանի սպիտակուցների սինթեզը: 

Գեների ժառանգաբար փոխանցումը
Բույսերի և կենդանիների նոր օրգանիզմն առաջանում է 2 հատուկ սեռական բջիջների միաձուլումից (յուրաքանչյուր ծնողից` 1 բջիջ): Դրանք օրգանիզմի մյուս բջիջներից տարբերվում են նրանով, որ ունեն քրոմոսոմների ոչ լրիվ հավաք. նրանք կրում են քրոմոսոմների միայն կեսը՝ յուրաքանչյուր զույգից՝ մեկը: Բեղմնավորման ժամանակ արական և իգական սեռական բջիջների միաձուլման արդյունքում քրոմոսոմային հավաքը վերականգնվում է, և նոր օրգանիզմը մորից ստանում է ժառանգական տեղեկության մեկ, հորից՝ մյուս կեսը:

Գերիշխող (դոմինանտ) գեներ
Ժառանգական հատկանիշները որոշվում են մեկ զույգ առաջացնող 2 գենի գործունեությամբ, սակայն նրանցից ո՞րն է գործում, որը` ոչ, կամ՝ գուցե՞ նրանք միասին են աշխատում: Բանն այն է, որ սովորաբար ժառանգած գեներից մեկը մյուս գենի նկատմամբ գերիշխող է, և հատկանիշի զարգացման վրա գերակշռող ազդեցություն է ունենում հենց նա: Օրինակ՝ սիսեռի հատիկն ունի գեներ, որոնք պատասխանատու են սերմերի կնճռոտ կամ հարթ մակերևույթի համար: Սովորաբար բույսը, որը 2 ծնողից ստացել է հարթ մակերևույթով սերմի գենը, կարտադրի միայն հարթ մակերևույթով սերմեր, իսկ բույսը, որը կրում է կնճռոտության 2 գեն, առաջացնում է կնճռոտ մակերեվույթով սերմեր: Սակայն հարթ մակերևույթի զարգացումը հսկող գենը գերիշխող է կնճռոտ մակերևույթով սերմերի գենի նկատմամբ: Այսինքն, եթե բույսը կրում է գեն, ապա նրա մոտ կզարգանան միայն հարթ սերմեր: Գերիշխելու հատկությամբ են բացատրվում նաև բույսերի և կենդանիների թաքնված գեները, որոնք ոչ մի ձևով ի հայտ չեն գալիս: 

Գենային ճարտարագիտություն
Գենետիկայի գաղտնիքների մեջ թափանցումը տվել է ժառանգականությունը ղեկավարելու և մարդու համար օգտակար հատկանիշներով բջիջներ ստեղծելու հնարավորություն: Օրինակ՝ միկրոօրգանիզմները (մանրադիտակային միաբջիջ օրգանիզմներ, ինչպիսիք են բակտերիաները և խմորասնկերը) կարելի է փոխել այնպես, որ նրանք սկսեն արտադրել վակցինաներ, շիճուկներ, հորմոններ և այլ նյութեր, որոնք սովորաբար արտադրվում են մարդու օրգանիզմում: Գենային ճարտարագիտությունը կարող է բազմաթիվ գործնական կիրառություններ ունենալ, սակայն մարդիկ խուսափում են դրա լայն կիրառությունից: Որքան էլ հրապուրիչ է այն միտքը, որ հնարավոր կդառնա արհեստական ճանապարհով ստեղծել հատուկ ընտրված հատկանիշներով երեխա, այնուամենայնիվ մարդու կլոնավորումն այսօր արգելված է:

Սեռական քրոմոսոմներ
Արական և իգական օրգանիզմների տարբերությունը պայմանավորված է նրանց սեռական քրոմոսոմներով: XX քրոմոսոմ ունեցող օրգանիզմը կլինի իգական սեռի, XY ունեցողը՝ արական:

Շրջակա միջավայրի ազդեցությունը
Օրգանիզմի ոչ բոլոր հատկանիշներն են բացատրվում ժառանգականությամբ. դրանց մի մասը զարգանում է արտաքին ազդեցությունների և դաստիարակության արդյունքում: Օրինակ՝ մարդը ձեռք է բերում կարդալու և գրելու ունակություն ուսուցման ընթացքում: Ուրիշ հատկանիշներ ու հատկություններ ի հայտ են գալիս ժառանգականության և շրջակա միջավայրի փոխազդեցության արդյունքում: Օրինակ՝ մարդու մարմնի ձևերն ու ուրվագծերը ժառանգական հատկանիշներ են, սակայն դրանք կախված են նաև ընդունած սննդի քանակից և կատարած ֆիզիկական վարժություններից:
  0
   Դորսեթյան ցեղի ոչխարի (Դոլիի գենետիկական մոր) բջիջները ներմուծվել են այլ կենդանու չբեղմնավորված ձվաբջջի մեջ, որից հեռացվել էր կորիզը: 2 բջիջները միավորվել են էլեկտրական լիցքի ազդեցությամբ: Ստացված բջջային հիբրիդը պատվաստել են 3-րդ ոչխարի արգանդում, որտեղ զարգացել է Դոլին: Այդ երեվույթը կոչվում է կլոնավորում (հունարեն «կլոն» բառից, որ նշանակում է ճյուղ, շիվ):
   Արհեստականորեն կլոնավորված այդ օրգանիզմն ունի նույն ժառանգական նյութը, ինչ նրա մայրը:   
    
  • Գենը քիմիական միացությունների համակցություն է, որը պարունակվում է յուրաքանչյուր բջջում և փոխանցվում է հորից ու մորից: Գենը պարունակում է տեղեկությունների ամբողջություն՝ մազերի գույնի, հասակի և նույնիսկ որոշ հիվանդությունների հանդեպ օրգանիզմի հակման մասին: 
  • Միաձվածին երկվորյակներն իրար շատ նման են, քանի որ նրանց բջիջները կրում են միևնույն ժառանգական նյութը: Բեղմնավորումից հետո ձվաբջիջը բաժանվում է, և ստացված նոր բջիջը սկիզբ է տալիս առանձին օրգանիզմի: Ոչ նույնական (երկ-  կամ բազմաձվածին) երկվորյակները զարգանում են միաժամանակ հասունացող տարբեր ձվաբջիջներից, կրում են ոչ միատեսակ ժառանգական նյութ և միմյանցից տարբեր են: 
  • Երեխաները նմանվում են իրենց ծնողներին, որովհետև նրանցից են ժառանգում գեներ. ուստի նրանք ինչ-որ բանով նմանվում են իրենց հորը, ինչ-որ բանով՝ մորը: 
  • Ե՜վ հայրական սերմնաբջջում, և՜ մայրական ձվաբջջում պարունակվում են 23-ական քրոմոսոմներ: Սեռական բջիջները միաձուլվում են` առաջացնելով բեղմնավորված ձվաբջիջ (զիգոտ), որը կրում է 23 զույգ քրոմոսոմներ: