Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տրետյակովյան պատկերասրահի 
մուտքը. առջևում՝ Պյոտր Տրետյակովի հուշարձանը 
(1980 թ., քանդակագործ՝ Ալեքսանդր Կիբալնիկով)
Հովհաննես Այվազովսկի. «Լեանդրովյան աշտարակը Կոստանդնուպոլսում» (1848 թ.)
Կարլ Բրյուլով. «Հեծյալուհին» (1832 թ.)
Արխիպ Կուինջի. «Հյուսիս» (1879 թ.)
Աբրահամ Արխիպով. «Լվացարարուհիները» (1901 թ.)
Տրետյակովյան պատկերասրահն աշխարհի ամենախոշոր 
թանգարաններից է, որտեղ պահվում է ռուսական գեղանկարչության 
ամենահարուստ հավաքածուն: Հիմնադրվել է 1856 թ-ին, Մոսկվայում:

Տրետյակովյան պատկերասրահն անվանվել է ի պատիվ նրա հիմնադիր, վաճառական Պավել Տրետյակովի, որը 1850-ական թվականների կեսից հավաքել է նկարներ՝ ազգային արվեստի հանրամատչելի թանգարան ստեղծելու նպատակով: 1867 թ-ին նրա հավաքածուում եղել է արվեստի 1841 գործ: Պավել Տրետյակովն իր և եղբոր՝ Սերգեյի հավաքածուները 1892 թ-ին նվիրել է Մոսկվային: 
Պատկերասրահը պաշտոնապես բացվել է 1893 թ-ին և կոչվել Պավել ու Սերգեյ Տրետյակովների՝ Մոսկվայի քաղաքային գեղարվեստական պատկերասրահ: 1900–03 թթ-ին ճարտարապետ Վասիլի Բաշկիրովը թանգարանի գլխավոր ճակատը վերակառուցել է նկարիչ Վիկտոր Վասնեցովի գծանկարներով:
1918 թ-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի որոշումով Տրետյակովյան պատկերասրահն ազգայնացվել և վերանվանվել է Տրետյակովյան պետական պատկերասրահ: Խորհրդային տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1975 թ-ին ուներ 55 հզ. ցուցանմուշ): Պատկերասրահն զբաղեցնում է Պ. Տրետյակովի վերակառուցված տունը և այլ շինություններ: 1928 թ-ին շենքը վերանորոգվել է, 1932 թ-ին կառուցվել է 3 ցուցասրահ:
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին պատկերասրահի հավաքածուն (17 վագոն) Մոսկվայից տեղափոխվել է Նովոսիբիրսկ: Պատկերասրահը վերաբացվել է 1945 թ-ի մայիսի 17-ին: Նրան միացվել են Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանի՝ Իլյա Օստրոուխովի, Ցվետկովսկայա պատկերասրահի՝ ռուսական գծանկարի մեծարժեք, Ռումյանցևի թանգարանի` ռուս նկարիչների գործերի, նաև ազգայնացված մի քանի մասնավոր հավաքածուներ: Հետագայում պատկերասրահը մշտապես հարստացել է պետական գնումներով: 

Վասիլի Վերեշչագին. «Պատերազմի ապոթեոզ» (1871 թ.)
Իվան Շիշկին. «Լճակ՝ հին զբոսայգում» (1898 թ.)
Նիկոլայ Գե. «Լև Տոլստոյի դիմանկարը» (1884 թ.)










Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է X–XX դարերի ռուսական գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի լավագույն նմուշներ՝ սրբապատկերներից մինչև ավանգարդիստական գործեր: 
Պատկերասրահում են պահվում XI– XVII դարերի հին ռուսական արվեստի հանրահայտ ստեղծագործություններ՝ Անդրեյ Ռուբլյովի «Երրորդությունը», Դիոնիսիի «Խաչելությունը», Սեմյոն Ուշակովի «Վլադիմիրյան Տիրամայրը» և այլն: Առավել ամբողջական է ներկայացված XVIII դարի (նկարիչներ՝ Ֆեոդոր Ռոկոտով, Դմիտրի Լևիցկի, Վլադիմիր Բորովիկովսկի, քանդակագործ՝ Ֆեդոտ Շուբին և ուրիշներ), XIX դարի 1-ին կեսի (Օրեստ Կիպրենսկի, Կարլ Բրյուլով,
«Բորիսն ու Գլեբը ձիերի վրա», սրբապատկեր 
(XIV դար)
Վասիլի Տրոպինին, Պավել Ֆեդոտով, Ալեքսանդր Իվանով և ուրիշներ) ռուսական արվեստը: 
Պատկերասրահում են պահվում նաև XIX դարի 2-րդ կեսի գեղանկարչության, մասնավորապես պերեդվիժնիկների (Վասիլի Պերով, Իվան Կրամսկոյ, Վիկտոր Վասնեցով, Իվան Շիշկին և ուրիշներ), XIX դարի վերջի–XX դարի սկզբի ռուս նկարիչների (Իսահակ Լևիտան, Միխայիլ Վռուբել, Վալենտին Սերով, Բորիս Կուստոդիև և ուրիշներ), ինչպես և «Միր իսկուսստվա», «Ռուս նկարիչների միություն», «Գոլուբայա ռոզա», «Բուբնովի վալետ» միավորումների վարպետների գործերի հարուստ հավաքածուն: Պատկերասրահում ցուցադրվում են Իլյա Ռեպինի («Չէին սպասում», «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը», «Սոֆյա թագուհին» և այլն), Վասիլի Սուրիկովի («Ստրելեցների մահապատժի առավոտը», «Մենշիկովը Բերյոզովոյում», «Բոյարուհի Մորոզովան» և այլն), Վասիլի Վերեշչագինի, քանդակագործ Մարկ Անտոկոլսկու հայտնի գործերից:
Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված են նաև այլազգի արվեստագետների գեղանկարչական, գրաֆիկական և քանդակագործական աշխատանքներից, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Մինաս Ավետիսյանի, Մհեր Աբեղյանի, Հովհաննես Զարդարյանի, Մարիամ և Երանուհի Ասլամազյանների, Գրիգոր Խանջյանի, քանդակագործներ՝ Գրիգոր Քեպինովի, Արա Սարգսյանի, Ղուկաս Չուբարյանի, Նիկողայոս Նիկողոսյանի և ուրիշների գործերից: