Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գորիսի բուրգերը
Հայաստանն անվանում են «խոսող քարերի 
երկիր»:
Շաքիի ջրվեժը
Տուրիզմը (զբոսաշրջություն) հանգստի, գործարարական, ճանաչողական կամ այլ նպատակներով ճամփորդությունն է: 

Տարբերում են տուրիզմի դասական՝ ռեկրեացիոն (առողջարարական, ճանաչողական, մարզական և այլն), և գործնական (գործարարական, առևտրական, արդյունաբերական, հնագիտական, ռազմական և այլն) տեսակներ, որոնք իրականացվում են հետիոտն, ավտոմոբիլով, երկաթուղով, ջրային տրանսպորտով, վերջին շրջանում՝ նաև տիեզերանավով և այլ միջոցներով:
Տուրիզմը լինում է ներքին (երկրի տարածքում), արտագնա (տարածքից դուրս), դրսեկ (այլ երկրների քաղաքացիների համար), ինքնագործ (սեփական նախաձեռնությամբ) և այլն:
Տուրիզմը (հատկապես՝ միջազգային) գործարարության յուրահատուկ ոլորտ է, համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող և կարևորագույն բնագավառներից (նավթարդյունաբերության և ավտոմեքենաշինության հետ): Այն ներառում է հյուրանոցների ու ռեստորանների, արագընթաց ավտոմայրուղիների, երկաթուղային և ծովային կայարանների կառուցումը, ճարտարապետական հուշարձանների ու պատմական շինությունների վերականգնումը, սպասարկման ծառայությունների կազմակերպումը, որոնք խթանում են երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացումը: Սպասարկման համաշխարհային շահույթի ավելի քան 30 %-ն ստացվում է տուրիզմից: Այն աշխատանքով ապահովում է շուրջ 140 մլն մարդու: 
Տուրիզմը կազմակերպում են տուրիստական ընկերությունները: 2010 թ-ին միայն միջազգային զբոսաշրջիկների թիվը հասել է 900 մլն-ի:
Տուրիստների 3/4-ն աշխարհի առավել զարգացած 20 երկրների քաղաքացիներ են, որոնց մեծ մասը ճամփորդել է Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում: Սակայն վերջին տարիներին տուրիստներն ավելի հաճախ այցելում են նաև Աֆրիկայի արգելոցներ, Հիմալայներ և այլուր:
Տուրիստական համաշխարհային կազմակերպությունը (հիմնադրվել է 1925 թ-ին) միավորում է ավելի քան 150 երկիր (2006 թ.): 1987 թ-ի հոկտեմբերից Հայաստանը նույնպես անդամակցում է այդ կազմակերպությանը: 1979 թ-ին սեպտեմբերի 27-ը հայտարարվել է Տուրիզմի միջազգային օր:
Տուրիզմի պատմությունն սկսվել է դեռևս հին ժամանակներից. մարդիկ ճանապարհորդել են աշխարհը ճանաչելու, նոր երկրներ հայտնաբերելու, դիվանագիտական, առևտրի և այլ նպատակներով: Հին Հունաստանում ձևավորվել են նաև մարզական ուղևորությունները՝ օլիմպիական խաղերը: 
Վաղ անցյալում Արևելքում ճանապարհորդել են ուղտերի կարավաններով, գիշերել վրաններում կամ կարավանատներում: 
Հայկական բնաշխարհին ու նրա պատմությանը ծանոթանալու նպատակով Հին Հայաստանում ճանապարհորդել են հույն և հռոմեացի պատմիչներ: Միջնադարում Հայաստան են այցելել նաև եվրոպացի ճանապարհորդներ. նրանցից Մարկո Պոլոն առաջինն է նկարագրել Արարատի գեղեցկությունը: Ավելի ուշ Հայաստանում շրջագայել են ֆրանսիացիներ Ժան Շարդենը (1671 թ.), Ֆրիդրիխ Պարրոտը (1829 թ.), գերմանացի Հերման Աբիխը (1844 և 1845 թթ.), անգլիացիներ Ջեյմս Բրայսը (1876 թ.), Հենրի Լինչը (1893–94 և 1898 թթ.) և ուրիշներ:
XIX դարի վերջին Թիֆլիսի Ներսիսյան, Գայանյան և Հովնանյան դպրոցներն արշավներ են կազմակերպել Գոշավանք, Հաղարծին, Սանահին, Լոռու բերդ, Հաղպատ և այլուր:
Հայաստանում տուրիզմն սկզբնավորվել է 1959 թ-ին՝ Պատանի տուրիստների հանրապետական կայանի, 1962 թ-ին՝ Տուրիզմի և էքսկուրսիաների հանրապետական խորհրդի ստեղծմամբ: 1957 թ-ին հայ զբոսաշրջիկներն արշավ են կազմակերպել Կոլա թերակղզի, 1960 թ-ին՝ Արխանգելսկ, 1965 թ-ին՝ Հյուսիսային Ուրալ, մոտոարշավ՝ ԽՍՀՄ մայրաքաղաքներով: 
Հայաստանում գործում են (2010 թ.) ավելի քան 117 տուրիստական օբյեկտներ, այդ թվում՝ 63 հյուրանոց («Գոլդեն Փալասը», «Արմենիա Մարիոթը» և «Երևանը» 4-աստղանի են), 26 հյուրանոցային և 25 տուրիստական հանգրվաններ, 17 առողջարան և 11 պանսիոնատ:
2009 թ-ին Հայաստան է այցելել 575 հզ. զբոսաշրջիկ, երկրից մեկնել է 526 հզ-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված են Հաղպատի, Սանահինի, Գեղարդի վանքերը, Նորավանքը, Զվարթնոցը և Ազատ գետի վերին հոսանքի կիրճը: 
Կազմակերպվում են տուրիստական ուղևորություններ Երևանից Գառնի, Գեղարդ, Խոր վիրապ, Նորավանք, Էջմիածին և այլ վայրեր: Զբոսաշրջիկներն այցելում են նաև Մատենադարան, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծանոթանում Հայաստանի Հանրապետության հուշարձաններին ու տեսարժան վայրերին: