Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Քեոսայան Էդմոնդ
1936 թ., Լենինական 
1994 թ., Մոսկվա 
Կադր Է. Քեոսայանի «Հուսո աստղ» կինոնկարից 
(1978 թ., ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի)
Կինոռեժիսոր, ՀՀ, ՎՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ 
Էդմոնդ Քեոսայանը խորհրդային կինոյի արկածային ժանրի 
լավագույն ներկայացուցիչներից է:

Էդմոնդ Քեոսայանը 1952–54 թթ-ին սովորել է Մոսկվայի տնտեսագիտական, 1954–58 թթ-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտներում, միաժամանակ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Պետական էստրադային նվագախմբում` որպես համերգավար, 1965 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (կինոռեժիսոր Եֆիմ Ձիգանի արվեստանոց): 1964 թ-ից՝ Մոսֆիլմ, 1972–76 թթ-ին Հայֆիլմ կինոստուդիաների ռեժիսոր էր: 
Քեոսայանը ուսման տարիներին նկարահանել է «Սանդուղք» (1962 թ., հեռուստաֆիլմ, Մոնտե Կառլոյի միջազգային կինոփառատոնի Գլխավոր մրցանակ), «Երեք ժամ ճանապարհին» (1963 թ., կարճամետրաժ, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ) ֆիլմերը: Մոսֆիլմում նկարահանած ուշագրավ կինոնկարներից են «Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ» (1965 թ.), «Խոհարարուհին» (1966 թ.), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975 թ., ԽՍՀՄ համամիութենական կինոփառատոնի մրցանակ) և այլն: 
Ռեժիսորը համընդհանուր ճանաչման է արժանացել «Անորսալի վրիժառուներ» կինոնկարով (1967 թ., ըստ Պավել Բլյախինի «Կարմիր սատանի ճտեր» վիպակի): Այն 1960-ական թվականների ռուսական կինոյի ամենանշանավոր իրադարձություններից էր, որով սկզբնավորվել է «Անորսալիների նոր արկածները» (1968 թ., երկուսն էլ՝ ՀամԼԿԵՄ մրցանակ՝ 1968 թ.), «Ռուսական կայսրության թագը կամ Նորից անորսալիները» (1971 թ.) ֆիլմաշարը: Հակաֆաշիստական դիմադրության հերոսներին է նվիրված նրա «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1983 թ.), իսկ ստալինյան բռնությունների զոհերին`
Է. Քեոսայանի 
«Տղամարդիկ» կինոնկարի (1972 թ.) հերոսների (Վազգեն, Սաքո, Արամ, Սուրեն) խմբաքանդակը Երևանում (2007 թ., քանդակագործ՝ Դավիթ Մինասյան)
«Համբարձում» (1989 թ.) կինոնկարը: 
Քեոսայանը Հայֆիլմում նկարահանել է «Տղամարդիկ» (1973 թ.), «Մոռացված հեքիաթների կիրճը» (1974 թ.), «Հուսո աստղ» (ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի, 1978 թ.), «Լեգենդ ծաղրածուի մասին» (1979 թ., Լ. Ասատրյանի հետ) կինոնկարները:
Նկարահանվել է «Երբ քեզ հետ են ընկերներդ» (1958 թ., Հայֆիլմ) կինոնկարում:
Քեոսայանը նաև իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է:
Քեոսայանի որդիները նույնպես ստեղծագործում են կինոյում (Մոսկվա): 
Դավիթ Քեոսայանը (ծնվ. 1961 թ.) կինոյի դերասան է, սցենարիստ և պրոդյուսեր:
Տիգրան Քեոսայանը (ծնվ. 1966 թ.) կինոռեժիսոր է: Նկարահանել է «Կատկան և Շիզը», «Արծաթե հովտաշուշան», «Նախագահը և նրա թոռնուհին», «Տղամարդու գործ» (8 մաս) և այլ ֆիլմեր:
Կինը՝ Լաուրա Գևորգյանը (ծնվ. 1939 թ.), կինոդերասանուհի է: