Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Օգոստոս Օկտավիանոս
Մ. թ. ա. 63 թ., Հռոմ
Մ. թ. 14 թ., ք. Նոլա, Իտալիա
Օգոստոս Օկտավիանոսի արձանը Վենետիկում
Քաղաքական գործիչ, դիվանագետ Օգոստոս Օկտավիանոսը 
Հռոմի առաջին կայսրն է` մ. թ. ա. 27 – մ. թ. ա. 14 թթ.: 
Նրա կառավարման տարիներին Հռոմը վերականգնել է 
նախկին հզորությունը, ծաղկել են գրականությունն ու արվեստը:

Օգոստոս (լատիներեն է. նշանակում է սրբազան, հետագայում ստացել է կայսրի տիտղոսի նշանակություն) Օկտավիանոսը (մ. թ. ա. 27 թ-ից` Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը: Կեսարի սպանությունից հետո Օկտավիանոսը Մարկոս Անտոնիոսի և Մարկոս Լեպիդոսի հետ ստեղծել է Երկրորդ եռապետությունը (մ. թ. ա. 43 թ.) և պատժել Կեսարի հակառակորդներին: Սակայն եռապետությունը երկար չի գոյատևել. Օկտավիանոսը մ. թ. ա. 36 թ-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ: Սենատը և քաղաքական գործիչ ու հռետոր Ցիցերոնը պաշտպանել են Օկտավիանոսին: Մ. թ. ա. 31 թ-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի ու Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ Օկտավիանոսի տարած հաղթանակով ավարտվել են քաղաքացիական պատերազմները, և ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Օկտավիանոսի ձեռքում: 
Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը, այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն: 
Մ. թ. ա. 12 թ-ից Օկտավիանոսը նաև գերագույն քուրմն էր: Ծերակույտը նրան շնորհել է Օգոստոս տիտղոսը (հետագայում նրա ծննդյան ամիսը կոչվել է օգոստոս): 
Հրապարակել է ստրկատիրությունն ամրապնդող օրենքներ, ձգտել է պրովինցիաներում ձևավորել հռոմեական պետության պահպանմամբ շահագրգիռ խավ, հիմնել կայսերական գանձարան: 
Կառավարման առաջին տարիներին մղել է նվաճողական պատերազմներ: Նրա օրոք ավարտվել է Իսպանիայի նվաճումը, կազմվել են նոր պրովինցիաներ` Եգիպտոս (մ. թ. ա. 30 թ.), Մեզիա (մ. թ. ա. 15 թ.), Պաննոնիա (մ. թ. ա. 10 թ.), Գերմանիա 
(մ. թ. ա. 16 թ.), Դալմատիա (մ. թ. 6 թ.):
Օգոստոսն իրեն շրջապատել է խելացի օգնականներով և խորհրդականներով, որոնց մեջ առանձնացել են Ագրիպպան և Մեկենասը. նրանցով է պայմանավորված հռոմեական գրականության և արվեստի ծաղկումը՝ ոսկեդարը (Վերգիլիոսի, Հորացիոսի, Օվիդիոսի, Տիտոս Լիվիոսի, Տիբուլլոսի, Պրոպերտիոսի և ուրիշների ստեղծագործության ժամանակաշրջանը): 
Օգոստոսի արևելյան քաղաքականության մեջ կարևոր տեղ է ունեցել նաև Հայաստանը. գիտակցելով, որ չի կարող նվաճել, ձգտել է Հայաստանն իր ազդեցությանը ենթարկել դրածո գահակալների միջոցով, սակայն մինչև մ. թ. ա. I դարը հայոց թագավորները վարել են ինքնուրույն քաղաքականություն: 
Կայսրության արևելքում, դեռևս Օգոստոսի կենդանության օրոք, կառուցվել են նրան և Հռոմին նվիրված տաճարներ, կանգնեցվել են արձաններ (ամենահայտնին Վատիկանի Կյարամոնտիի թանգարանում է):

   «Չի կարելի ճակատամարտ կամ պատերազմ սկսել, եթե վստահ չես, որ հաղթելու դեպքում ավելի շատ կշահես, քան կկորցնես պարտության ժամանակ»:
 Օգոստոս Օկտավիանոս
   «Երբ Օգոստոսը երկրի վրա տիրեց, ոչնչացավ ժողովուրդների բազմիշխանությունը, երբ Աստված անարատ Կույսից մարմնավորվեց, վերացավ կուռքերի բազմաստվածությունը»: 
Դիոն Կասիոս, 
հռոմեացի պատմիչ