Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գոլֆի խաղադաշտ
Գոլֆը միջազգային մարզաձև է: Պրոֆեսիոնալ գոլֆի խոշորագույն մրցաշարերը ողջ աշխարհով մեկ ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Բազմաթիվ մարդիկ խաղում են նաև սիրողական գոլֆ: Խաղի նպատակն է հատուկ մականով այնպես հարվածել փոքրիկ գնդակին, որ այն գլորվելով ընկնի կանաչ սիզամարգում (գրին) փորված փոսիկի մեջ: Խաղացողներն օգտագործում են մականների հավաքածու (մեկ խաղացողի համար՝ 14-ից ոչ ավելի): Յուրաքանչյուր փոսիկի համար խաղացողն ընտրում է ամենահարմար մականը: 
Գոլֆ խաղում են երկուսով կամ զույգերով: Հաղթում է այն խաղացողը կամ զույգը, որը գնդակը փոսիկի մեջ է գլորում նվազագույն թվով հարվածներով: Մի քանի փոսիկներով մրցամարտի դեպքում մրցամարտի արդյունքը հաշվվում է յուրաքանչյուր փոսիկի գրավումով առանձին-առանձին, և հաղթում է ավելի շատ փոսիկներ գրավողը:
Առաջին հարվածի համար գնդակը դնում են փոքր-ինչ բարձր հողի հատուկ հատվածի՝ պատվանդանի կամ նշագծի վրա: Պատվանդանից հետո տարածվում է կարճ խուզած խոտի շերտը (ֆերվեյ): Այդ շերտը ձգվում է մինչև սիզամարգը՝ գրինը, որտեղ գտնվում է փոքրիկ դրոշակով նշված փոսիկը: Կարճ խուզած խոտի շերտի 2 կողմերով ձգվում են բարձր խոտով՝ մոլախոտով, ծածկված տեղամասերը՝ դաշտի անհարթ մասը: Խաղացողի գործողությունները դժվարացնում են ծառերը, թփերը և այլ արգելքներ՝ առվակները կամ ավազածուղակները (բունկերները):
Գոլֆի խաղադաշտը բաժանված է 18 հավասար մասերի՝ մրցուղիների, որոնց վերջում գտնվում են փոսիկները: Այդ 18 փոսիկների գրավումը կազմում է խաղի 1 ռաունդը: Յուրաքանչյուր փոսիկի արդյունքի հաշվման միավորը փարն է՝ հարվածների այն թիվը, որ հաջող խաղի դեպքում գոլֆ խաղացողը պետք է կատարի յուրաքանչյուր կոնկրետ փոսիկի համար կամ ամբողջ դաշտում: Յուրաքանչյուր փոսիկի համար տրվում է 3–5 հարված: Բոլոր փոսիկների փարերի գումարը կազմում է դաշտի ընդհանուր փարը: 18 փոսիկով ստանդարտ խաղադաշտի համար, որպես կանոն, այն հավասար է 70–72-ի:
Գոլֆի խոշոր մրցաշարերը սովորաբար անցկացվում են 4 օրվա ընթացքում: Խաղում են օրական 1 ռաունդ: Խոշոր մրցաշարերի թվին է պատկանում «Մեծ քառյակը»` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի բաց առաջնությունները, ԱՄՆ-ի վարպետների և ԱՄՆ-ի գոլֆի պրոֆեսիոնալ խաղացողների միության մրցաշարերը:
Խաղային սեզոնի ընթացքում աշխարհի առաջատար գոլֆիստները մասնակցում են նաև դրամական մրցանակներով (կոմերցիոն) մրցաշարերի:
    
Գոլֆի պատմությունից
  Շոտլանդիայում գոլֆ խաղացել են XV դարից (նախ խաղացել են հովիվները՝ իրենց մականներով): Շոտլանդիայի ամենահին՝ «Ռոյալ ընդ Էյփշընթ» թագավորական հինավուրց գոլֆ-ակումբը հիմնադրվել է 1754 թ-ին Սենտ Էնդրյուս քաղաքում:
  2 տարին մեկ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թիմերն անցկացնում են Ռայդերի գավաթի մրցումները, որը ժամանակակից գոլֆի ամենահին և ամենահեղինակավոր մրցաշարերից է: