Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Ձեռքի աշխատանքային գործիքներ
Պտուտակամամլիչ, որով կարելի է կիպ իրար սեղմել սոսնձվող մեքենամասերը:
Կերակուր պատրաստելիս, այգում աշխատելիս կամ ավտոմեքենա նորոգելիս մենք մշտապես օգտագործում ենք տարբեր գործիքներ: Գործիքն այս կամ այն աշխատանքը կատարելուն օգնող առարկա է: Ձեռնարկություններում մետաղները, փայտանյութը, պլաստիկները և այլ նյութեր կտրելու կամ մշակելու համար օգտագործում են խոշոր մեքենաներ:
Ձեռքի գործիքները գործածելու համար պահանջվում է մեր մկանների ուժը: Մեխանիկական գործիքները շարժման մեջ են դրվում էլեկտրականությամբ կամ սեղմած օդով: Հատուկ էլեկտրական գործիքները՝ էլեկտրապտուտակիչը, էլեկտրագայլիկոնիչը, էլեկտրասղոցը և հետհար մուրճը աշխատում են էլեկտրացանցի, կամ լիցքավորվող կուտակիչների ու մարտկոցների հոսանքով: Օժանդակ գործիքները կարող են ձեռքի էլեկտրագայլիկոնիչը փոխարկել մեքենայական մետաղասղոցի, սկավառակասղոցի կամ ավազաշիթի ապարատի: 
Մեքենայական գործիքներն ավելի հզոր են և շատ ավելի արագ ու ճշգրիտ են աշխատում, քան ձեռքինը: Այսօր բազմաթիվ մեքենայական հաստոցներ ղեկավարվում են համակարգիչներով: Այդ հաստոցներով կարելի է թողարկել բազմաթիվ բացարձակապես նույնատիպ մեքենամասեր: 
Մասնագիտացված հաստոցների թվին են պատկանում խառատային, հղկման, երկայնական ու լայնական ռանդման, գայլիկոնիչ և ֆրեզային հաստոցները: