Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Գվատեմալա
Տարածքը՝ 
108,9 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
12,9 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
կետսալ
Գվատեմալայի Հանրապետություն
Գվատեմալան պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Արևելքից ողողվում է Կարիբյան ծովի, հարավից և հարավ-արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը 1000–3000 մ բարձրության բարձրավանդակ է՝ Տախումուլկո (4217 մ) հանգած և Ակատենանգո (3975 մ) գործող հրաբուխներով: Դաշտավայրերը գտնվում են ափամերձ գոտում: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բազմամետաղների, քրոմի, մանգանի, ոսկու, արծաթի, նավթի պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է: Հաճախակի են փոթորիկները, որոնք մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը: Տարածքի 60 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները:
Գվատեմալան անցյալում բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով: 1523 թ-ից
Գյուղական բնակավայր Գվատեմալայում
իսպանացիները գաղութացրել են երկիրը: Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Գվատեմալան անկախություն է ձեռք բերել (1821 թ.):
Ներկայումս բնակչության 60 %-ը հնդկացիների և իսպանացիների խառնածիններ են, 40 %-ը՝ հնդկացիներ: 
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, բամբակենի, ծխախոտ, շաքարեղեգ, ադամաթուզ, եթերայուղատու բույսեր: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Կան նավթավերամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: