Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Բիսաու
Տարածքը՝ 
36,1 հզ. կմ2
Բնակչությունը՝
1,6 մլն
Պետական լեզուն՝
պորտուգալերեն
Դրամական միավորը՝
Գվինեա Բիսաուի պեսո
Գվինեա Բիսաուի Հանրապետություն
Գվինեա Բիսաուն գտնվում է Արևմտյան Աֆրիկայում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Կազմված է մայրցամաքային մասից, Բոլամա կղզուց և Բիժագոշ կղզեխմբից (շուրջ 60 կղզի): Երկրի մակերևույթն առավելապես հարթավայրային է, տեղ-տեղ՝ ճահճոտ: Կլիման մերձհասարակածային է: Գետերը (Կորուբալ, Ժեբա, Կաշեու) կարճ են, բայց ջրառատ: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում մշտադալար անտառներն ու սավաննաները:
XV դարից Գվինեա Բիսաուի տարածք են թափանցել պորտուգալացիներ, գաղութացրել են այն և վերածել ստրուկների վաճառահանման կետի: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1973 թ-ին: Պետության կրկնակի անվանումը (երկրի Գվինեա և մայրաքաղաքի Բիսաու անուններով) Ֆրանսիական Գվինեա գաղութի տեղում ստեղծված Գվինեա պետությունից տարբերելու նպատակով է տրվել:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են գետնանուշ, բրինձ, բամբակենի, կաուչուկատուներ, կակաո, շաքարեղեգ: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման, թաղանթանյութի, փայտամշակման, խեցեգործական ձեռնարկություններ: