Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Գրաֆիկը գծապատկերով տեղեկություններ ներկայացնելու եղանակ է: Վիթխարի քանակությամբ թվեր թվարկելու փոխարեն՝ գրաֆիկը դրանք ներկայացնում է գծապատկերի տեսքով, որը ներկայացնում է այդ թվերի փոփոխության բոլոր առանձնահատկությունները և հնարավորություն տալիս թվային արժեքները համեմատել միմյանց հետ:
Գոյություն ունեն գրաֆիկների տարբեր տեսակներ: Առավել տարածված են
գծային գրաֆիկները, տրամագիրները (դիագրամներ) և շրջանաձև սխեմաները:
Գծային գրաֆիկների օգնությամբ ամենից դյուրին է համեմատել թվերը միմյանց հետ: Գծային գրաֆիկներն օգտագործվում են բազմաբնույթ տեղեկություններ ներկայացնելու համար. օրինակ՝ բնակչության աճը, հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, երկրի դրամական շահույթը կամ վաճառված ապրանքների քանակությունը` ժամանակից կախված: Գծային գրաֆիկները ներկայացվում են հորիզոնական և ուղղահայաց թվագրված գծերով (առանցքներով), սահմանազատված հարթության մեջ: Առանցքներից մեկի վրա տեղադրվում են անկախ փոփոխականի (օրինակ՝ ժամանակի), մյուսի վրա՝ կախյալ մեծության (օրինակ՝ ջերմաստիճանի) արժեքները, և կորի տեսքով պատկերվում է դրանց կախվածությունը:
Տրամագիրներն ավելի հարմար են տարբեր մեծություններ միմյանց հետ համեմատելու համար. օրինակ՝ ձեր տան մոտով ամեն օր անցնող տարբեր մակնիշների ավտոմեքենաների թիվը:
Շրջանաձև սխեմաները նման են անհավասար կտորներով կտրտված կարկանդակի: Դրանք օգտագործում են, երբ հարկ է լինում ցուցադրել ամբողջի և նրա տարբեր մասերի միջև եղած հարաբերակցությունը. օրինակ՝ յուրաքանչյուր մայրցամաքում ապրող բնակչության տոկոսը: Շրջանաձև սխեմաները սովորաբար օգտագործում են, երբ հարկավոր է մեծությունների քանակների վերաբերյալ ստանալ ընդհանուր տպավորություններ՝ առանց խորանալու մանրամասների մեջ: