Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1809 թ., ք. Շրուսբերի
1882 թ., ք. Դաուն, 
Լոնդոնի մոտ

Անգլիացի բնագետ Չառլզ Դարվինը Երկրի օրգանական աշխարհի պատմական զարգացման
(էվոլյուցիա) տեսության հիմնադիրն է: 
Այդ տեսությունը հեղինակի անունով կոչվել է դարվինիզմ և բացատրում է կենսաբանական տեսակների զարգացման ու կայացման բնական ընթացքը:
Դարվինը Քեմբրիջի համալսարանի բուսաբան և եկեղեցական Ջոն Սթիվենս Հենսլոուի երաշխավորությամբ հրավիրվել է մասնակցելու «Բիգլ» նավով շուրջերկրյա ճանապարհորդությանը՝ արևադարձային երկրների բուսական և կենդանական աշխարհները հետազոտելու նպատակով: 
Նավն Անգլիայի ափերից ճանապարհ ընկավ 1831 թ-ի դեկտեմբերի 27-ին: Ճամփորդության (տևեց 5 տարի) առավել կարևոր մասը Դարվինի համար եղավ Գալապագոսյան կղզիներում շրջագայելը, որի ընթացքում նա առաջին անգամ նկարագրեց հարավամերիկյան բազմաթիվ կենդանիներ, հատկապես կրծողներ, գալապագոսյան մողեսներ, գիշատիչ թռչուններ, կրիաներ և այլն: Դարվինը նկատեց նաև, որ տարբեր կղզիներում ապրում են սերինոսների ազգակից տեսակներ, որոնք տարբերվում են մյուսներից, բայց բոլորը նման էին Հարավային Ամերիկային բնորոշ սերինոսների տեսակներից մեկին: Դա հիմք ծառայեց եզրակացնելու, որ կենդանի օրգանիզմները սերնդափոխության ընթացքում կարող են փոփոխություններ կրել և բնական ընտրության ճանապարհով հարմարվել շրջակա միջավայրին, այսինքն՝ բնության մեջ ավելի կենսունակ են և սերունդ են տալիս միայն առավել հարմարված օրգանիզմները:
1859 թ-ին գիտնականն իր տեսությունը շարադրեց «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատությունում, ինչը, սակայն, տարիներ շարունակ չէր ընդունվում, քանի որ հակասում էր մինչ այդ եղած համընդհանուր պատկերացմանը, ըստ որի՝ Երկրի վրա բոլոր կենդանի էակները ստեղծված են Աստծու կողմից և մնում են անփոփոխ: Այսօր արդեն Դարվինի ուսմունքին կասկածանքով են վերաբերում միայն սակավաթիվ գիտնականներ:
Ճանապարհորդությունից վերադառնալուց մոտ 1 տարի անց Դարվինը հիվանդացավ, և կյանքի հետագա 40 տարիների ընթցքում նա գրեթե լրիվ հաշմանդամ էր: Սակայն մինչև մահ նա շարունակեց իր գիտական հետազոտությունները:
Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ Հարմարված ցեղերի պահպանումը կյանքի պայքարում» գիրքը 1936 թ-ին թարգմանվել է նաև հայերեն: