Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սանտո Դոմինգո
Տարածքը՝ 
48,7 հզ. կմ2
Բնակչությունը՝
9 մլն 
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
դոմինիկյան պեսո
Դոմինիկյան Հանրապետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Հայիթի կղզու արևելյան մասում: Մակերևույթը լեռնային է: Այստեղ են գտնվում Կորդիլիերա Սենտրալ (առավելագույն բարձրությունը` 3175 մ՝ Դուարտե լեռ), Կորդիլիերա Սեպտենտրիոնալ, Կորդիլիերա Օրիենտալ լեռնաշղթաները: Կան բոքսիտների, նիկելի, ոսկու, երկաթի պաշարներ:
Կլիման արևադարձային է: Հաճախակի են արևադարձային փոթորիկները, որոնք մեծ վնաս են պատճառում երկրի տնտեսությանը: Գետերը (Սան Խուան, Յունա) կարճ են, ջրառատ: Լճերից նշանավոր է Էնրիկիլիոն: Տարածքի անտառներն իրենց տեղը զիջել են մշակովի հողատարածքներին:
Մինչև XV դարի վերջը Հայիթի կղզում բնակվում էին հնդկացիական ցեղեր: 1492 թ-ին Ք. Կոլումբոսի արշավախումբը հայտնագործեց կղզին և այն անվանեց Էսպանյոլա` իր հայրենի Իսպանիայի անունով: XV դարի վերջից կղզու արևելյան մասը (այժմյան Դոմինիկյան Հանրապետության տարածքը) իսպանական Սանտո Դոմինգո գաղութն էր (1496 թ-ին այստեղ հիմնված քաղաքի անունով): Անկախություն է ձեռք բերել 1865 թ-ին:
Երկրի բնակչության 70%-ը մուլատներ են, իշխող կրոնը՝ կաթոլիկությունը: Խոշոր քաղաքներն են Սանտո Դոմինգոն և Սանտյագոն:
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են:
Դոմինիկյան Հանրապետության ծովափերին կարելի է հանգստանալ ամբողջ տարին:
Արդյունահանում են բոքսիտ, նիկել: Առավել զարգացած է սննդի, հիմնականում շաքարի արդյունաբերությունը: Կան փայտասղոցման, կահույքի, տեքստիլ, քիմիական ձեռնարկություններ: Արտահանության համար մշակում են շաքարեղեգ, սուրճ, կակաո, ծխախոտ, ադամաթուզ, ներքին սպառման համար՝ բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ և այլն: Անհրաժեշտ պարենամթերքը, սարքավորումները, մեքենաները, դեղորայքը ներմուծվում են: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: