Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Սովորական եղևնի. 1. ընդհանուր տեսքը, 2. ճյուղը՝ արական կոներով,  3. հասուն կոնը, 4. սերմը
Եղևնին պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին: Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում: Աճում է կավային, ավազակավային հողերում: Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի:
Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, ՀՀ-ում աճեցվում է 4 տեսակ: Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները:
Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ: Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է: Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի: 
Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած: Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թեվիկներ: Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար: Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն: Գեղազարդիչ է:
Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ: Այն նաև Ամանորի զարդն է` տոնածառը ` տանը և քաղաքների հրապարակներում: