Այբուբեն
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՈու
099999ԶՉ
099999ԷՊ
099999ԸՋ
199999ԹՌ
199999ԺՍ
9999 99999ԻՎ
and 9999/99999ԼՏ
and 9999999999ԽՐ
and(9999999999ԾՑ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
Արագ Որոնում


Բծավոր եղջերու
Որմզդեղնը ամենախոշոր եղջերուն է. սնվում է ջրային բույսերով և ծառերի շիվերով:
Եղջերուների հոտ
Եղջերուները կազմում են երկկճղակավոր կաթնասունների մեծ ընտանիքը: 
Եղջերուների ընտանիքը բաժանվում է 4 ենթաընտանիքի՝ մունջակներ, ջրային, իսկական և ամերիկյան եղջերուներ: Իսկական եղջերուներից են որմզդեղները, մշկայծյամները, ազնըվացեղ և բծավոր եղջերուները, եղնիկը, մարալը: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: ՀՀ անտառային գոտում կան այծյամներ, ազնիվ և բծավոր եղջերուներ:
ՀՀ-ում ազնիվ եղջերուն կլիմայավարժեցվել է «Խոսրովի անտառ» արգելոցում (1970 թ.), ապա տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ արագ հարմարվել է տեղանքի պայմաններին: Որսն արգլված է:
Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ: Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն` նաև հասունները) բծավոր են: Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, տունդրայում, անտառատունդրայում՝ փոքր խմբերով: Իսկ հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր: Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով: Ձմռանը կերը փորելով հանում են ձյան տակից: Ունենում են 1–2 ձագ: Որսի և արդյունագործական կենդանիներ են. գնահատվում են տաքմորթին, ամուր կաշին և համեղ միսը: Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հյուսիսային շրջաններում զբաղվում են եղջերուների բուծմամբ: Առանձնահատուկ է հյուսիսային եղջերուների բուրդը: Մազաթելի հաստ միջուկը լցված է օդով, իսկ օդը լավ է պահպանում մարմնի ջերմությունը: Բուրդը նաև փրկագոտի է. հյուսիսային եղջերուները հեշտությամբ լողում են, որովհետև մազաթելերը սնամեջ են: Հյուսիսային ժողովուրդների համար եղջերուները փոխարինում են թե՜ ոչխարին, թե՜ կովին և թե՜ ձիուն: 
  
  • Պանտային բծավոր եղջերուների և մարալների չոսկրացած եղջյուրներից ստանում են արժեքավոր դեղանյութ` պանտոկրին: