Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Մանուշակագույն եղրևանի
Սպիտակ եղրևանի
Եղրևանին (յասաման) ձիթազգիների ընտանիքի տերևաթափ թուփ կամ ծառ է: Հայրենիքը Արևելյան և Կենտրոնական Ասիան է: Հայտնի է մոտ 30, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ սովորական և պարսկական. լավ աճում են գրեթե բոլոր մարզերում՝ տնամերձ պարտեզներում:
Տերևները հակադիր են, ամբողջաեզր, սրածայր: Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, մանուշակագույն, վարդագույն կամ սպիտակ: Թարմ ծաղիկները պարունակում են եթերայուղեր (կիրառում են օծանելիքի արտադրության մեջ): Եղրևանին օգտագործում են նաև գեղազարդիչ տարբեր ձևավորումներում, նաև կտրած ծաղիկներ ստանալու համար: Առհասարակ կարճատև է ծաղկում, սակայն գիտնականներն ստացել են բազմաթիվ նոր սորտեր, որոնց ծաղկման շրջանները տարբեր են: Եվ եթե պարտեզներում մարդիկ մշակեն մի քանի տարբեր սորտեր, ապա կարող են շուրջ 1 ամիս վայելել ծաղկած եղրևանու գեղեցկությունն ու բուրմունքը: Եղրևանին բազմանում է սերմերով, կտրոններով և պատվաստով: Ցրտադիմացկուն է, պահանջկոտ է հողի խոնավության նկատմամբ: Թուփը ստվերադիմացկուն է, սակայն փարթամ ծաղկում է արևի առատ լույսի պայմաններում: