Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կանեփուկ
Այգու դրախտապան
Եղնջաթռչնակ
Ոսկեգույն մեղվակեր
Աշխարհի 8700 տեսակ թռչունների միայն մի մասն է երգում: Կան թռչուններ (օրինակ՝ սպիտակ արագիլը), որ ընդհանրապես ձայն չունեն՝ համր են, և որպես «խոսելու» միջոց օգտվում են կտուցի կափկափյուններից:
Մի շարք թռչուններ (թութակ, ագռավ, կաչաղակ, սիրամարգ) արձակում են կռռոցներ, ճիչեր, բվվոցներ, սուլոցներ և այլ ձայներ, որոշները նույնիսկ ընդունակ են բառեր, նույնիսկ նախադասություններ արտաբերելու: Երգելու ունակություն ունեն միայն որոշ թռչունների տեսակներ, որոնց էլ արդարացիորեն անվանում են իսկական երգիչներ: Նրանց մեղեդային, սրնգային դայլայլը հաճելի է և շոյում է մարդու լսողությունը: Մարդկանց հարևանությամբ ապրող ճնճղուկը, տատրակը անհաջող երգիչներ են կամ բոլորովին էլ երգիչներ չեն: Ամենակատարյալ կամ իսկական երգիչները ճնճղուկանմանների կարգի տարբեր ընտանիքների ներկայացուցիչներն են: ՀՀ-ում հանդիպող 350 տեսակի թռչունների մեծ մասը երգեցիկ է. ապրում են անտառներում, պուրակներում, այգիներում և այլուր: Երգեցիկ թռչունները (երաշտահավեր, ճանճորսներ, երգող ու սև կեռնեխներ, ճռռան, ծնկլտան գեղգեղիկներ, սիտեղներ, ոսպնուկ, արշալուսիկ, եղնջաթռչնակ, արքայիկներ ու թմբկահարող փայտփորներ) աչքի են ընկնում անհատական և խմբակային երգերով: Դրախտապաններն իրենց համերգ-հանդեսով ասես բացում են բնության զարթոնքը: 
Երգեցիկ թռչուններից «կատարյալ երգիչներ» են կեռնեխը, անտառային դրախտապանը, արտույտներն ու պիրոլը, սերինոսներն ու ամուրիկները, ոսկեգույն մեղվակերը, սարյակներն ու մատնաչափ եղնջաթռչնակը, գեղգեղիկը: Երգելու բացառիկ հատկությամբ ճանաչված են սոխակների որոշ տեսակներ ու դեղձանիկները: Քարակաքավի գարնանային կչկչոցը ավետում է բնության զարթոնքը: Սակայն պետք է իմանալ, որ երգում են հիմնականում թռչունների արուները (էգերը միայն ձայնային ազդանշաններ են արձակում), որոնց երգը լսվում է գարնանից մինչև ամռան վերջը: Արուի երգը և գեղեցիկ բազմերանգ փետրազգեստը կարևոր են էգին գրավելու համար: Երգի միջոցով նրանք մյուս թռչուններին տեղյակ են պահում, որ բույն շինելու համար տվյալ տարածքն զբաղեցված է: Երգչախումբ կազմած թռչունները (օրինակ՝ կանեփնուկը, կարմրակատարն ու լեռնային վշասարեկը) տեղեկացնում են, որ ժամանակն է զբաղվելու ընտանեկան գործերով, իսկ երեկոյան, երգն ավարտելով, ասես բարի գիշեր են մաղթում:
Աշխարհի բոլոր երկրներում թռչունների երգի ձայնագրությունը հանգիստը և առողջությունը բարելավելու լավագույն միջոցներից է, նաև՝ երգի ու երաժշտության ոգեշնչման խթան: 
Դուք էլ հավանաբար բախտ եք ունեցել հանդիպելու երգեցիկ թռչուններին և զմայլվելու նրանց գեղեցիկ երգով: Ուստի հարկավոր է պաշտպանել այդ թևավոր երգիչներին, չքանդել նրանց բներն ու չոչնչացնել ձվերը, քանի որ այդ թռչունները բնաշխարհի անզուգական ու հրաշագործ տերերն ու կերտողներն են: 
Կարմրաճակատ սերինոս
Պիրոլ

   
  • Թռչունների երգը, ճիչերն ու ձայները նրանց օգնում են ընտանիք կազմելու, բույն շինելու, ձագերին խնամելու և շատ այլ «գործերում»:
  • Թռչունների երգը ձևավորվում և հնչում է ոչ թե սովորական կոկորդի (ինչպես մարդունը), այլ շնչափողի հիմքում տեղադրված ներքին կոկորդի միջոցով:
  • Աշխարհահռչակ երգահան Յոհան Շտրաուսը, զմայլվելով թռչունների բազմաոճ դայլայլով, սրնգային ելևէջներով, հորինել է մի շարք զարմանահրաշ և անզուգական ստեղծագործություններ (ինչպես, օրինակ, «Վիեննական անտառի հեքիաթները» վալսը):