Այբուբեն
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
Արագ Որոնում


Երկրաբանի աշխատանքային գործիքներ
Հատիչներ
Ապարագետի մանրադիտակ
Երկրաբանական ժամանակագրության աղյուսակ
Երկրաբանությունը գիտությունների համալիր է՝ երկրագնդի, մասնավորապես երկարկեղևի կազմի, ֆիզիկական հատկությունների, տեկտոնիկայի, կառուցվածքի, զարգացման պատմության, օգտակար հանածոների առաջացման, տեղաբաշխման և որոնման մասին:
Երկրաբանական պատկերացումների և ուսումնասիրությունների պարզունակ մեթոդներ մշակվել են դեռևս Հին Հունաստանում, Հռոմում, Չինաստանում, Եգիպտոսում: «Գեոլոգիա» բառը արդի իմաստով առաջինն օգտագործել է նորվեգացի բնախույզ Մ. Էշոլտը 1657 թ-ին: Երկրաբանությունը գիտական հիմքի վրա է դրվել XVI–XVIII դարերում, իսկ XVIII–XIX դարերում ձևավորվել է որպես բնագիտության առանձին ճյուղ: 
Գիտության զարգացմանը զուգընթաց` մայր գիտությունից սերվել են քարագիտությունը, երկրատեկտոնիկան, հնէաբանությունը, շերտագրությունը, հանքաբանությունը, երկրաքիմիան, երկրաֆիզիկան և այլն: Երկրաբանական գիտության զարգացման գործում իրենց ավանդն են ներդրել Ա. Վեռները, Ու. Սմիթը, Ն. Բոուեն, Հ. Հեսը, Հ. Աբիխը, Կ. Պաֆենհոլցը, Ի. Շչուկինը և այլք:
ՀՀ-ում երկրաբանական առաջին ուսումնասիրությունները սկսվել են XIX դարի սկզբից, իսկ ավելի մանրամասն և խոր հետազոտություններ կատարվեցին 1945 թ-ից հետո (Դ. Ղամբարյան, Տ. Ջրբաշյան, Ա. Գաբրիելյան, Ա. Ասլանյան, Ս. Բալյան, Կ. Կարապետյան և այլք:)
Երկրաբանները  կատարում են ապարների ֆիզիկաքիմիական հետազոտություն և հանքաբանողական աշխատանքներ: Այդ նպատակով նրանք գրանցում են իրենց տեսածը, նմուշներ հավաքում, լուսանկարում: Կարծր ապարներից նմուշներ վերցնելիս երկրաբաններն օգտագործում են մուրճ, հատիչ, բահ, խոշորացույցով զննում են ապարները, պարզում դրանցում բրածո մնացորդների առկայությունը:
Այսօր Երկրի խորքը զննելու համար երկրաբանին օգնում են նաև զանազան բարդ սարքեր: Նրան ծառայում են ինքնաթիռը, ամենագնացը, աերոսահնակները, իսկ հաշվարկներն այժմ կատարում են համակարգիչները:
Այսօրվա երկրաբանը ուսապարկը մեջքին և մուրճը ձեռքին մարդը չէ միայն: Նրա գլխավոր աշխատանքը սարքերի հետ է, մանրադիտակի, գրասեղանի
առջև: Նա համեմատում է հազարավոր զանազան նմուշներ, հարյուրավոր այլ գիտնականների ուսումնասիրություններից ստացված տեղեկություններ, կազմում սխեմաներ, աղյուսակներ, ավելի ու ավելի մանրամասն քարտեզներ: Եվ նման բազմաթիվ մարդկանց երկարատև ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ վերջապես ծնվում է երկար սպասված հետևությունը. որտե՞ղ է գտնվում մարդկանց անհրաժեշտ հումքը, շա՞տ է այն, թե՞ ոչ, ի՞նչպես ավելի հարմար կլինի նրան հասնելը:
Երկարատև աշխատանքների արդյունքում երկրաբանները պարզել են, որ Երկրագնդի տարիքը 4,6 մլրդ տարի է, քարոլորտում ամենից հին ապարների բացարձակ տարիքը՝ 3,5 մլրդ տարի: Նրանք բացահայտել են նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած երկրաբանական երեվույթների ժամանակն ու հաջորդականությունը: Մեր մոլորակի երկրաբանական զարգացումն սկսվել է դեռևս արխեյան դարաշրջանի սկզբից՝ ավելի քան 4,5 մլրդ տարի առաջ:
Այս դարաշրջանում են ձևավորվել բյուրեղային ապարներն ու համաշխարհային օվկիանոսը: Արխեյի ժամանակաշրջանի ամենակարևոր իրադարձությունն օրգանական նյութի սինթեզն է: Կյանքն սկսվում է արխեյից: Նրան հաջորդում են պրոտերոզոյան, պալեոզոյան, մեզոզոյան, կայնոզոյան դարաշրջանները: Երկրաբանական երևույթների հաջորդականությունը հստակ արտահայտվում է Երկրաբանական ժամանակագրության աղյուսակում: Ակներև է, որ երկրակեղևի ձևավորման սկզբից մինչև մեր օրերն ընկած վիթխարի ժամանակահատվածում երկրակեղևն անընդհատ ենթարկվել է փոփոխությունների, և զարգացման նման շարժընթացը կշարունակվի նաև ապագայում:
Ապարների ուսումնասիրության համար ամենահարմարը բևեռացումային մանրադիտակներն են, որոնց աշխատանքը հիմնված է անցնող կամ անդրադարձող բևեռացած ճառագայթներով ստացված պատկերների դիտման վրա:
Օպտիկապես անհամասեռ նյութերից անցնող բևեռացած ճառագայթները մանրադիտակի մութ տեսադաշտում առաջացնում են   հղկուկի առանձին մասերի մութ, լուսավոր կամ գունավոր պատկերներ, որոնցով որոշվում են ապարանմուշի հատկությունները: Մանրադիտակում լույսի աղբյուրի և նմուշի արանքում դրվում է բևեռացուցիչ, իսկ նմուշից հետո՝ երկրորդ բևեռացուցիչը, որը կոչվում է վերլուծիչ: Վերջինս լինում է ներքևի բևեռացուցիչի նկատմամբ խաչվող՝ ուղիղ անկյան տակ, կամ զուգահեռ: