Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝   
հանրապետություն
Մայրաքաղաքը՝   
Լուսակա
Տարածքը՝   
752,6 հզ. կմ2
Բնակչությունը՝   
11,9 մլն
Պետական լեզուն՝  
անգլերեն
Դրամական միավորը՝ 
կվաչա
Զամբիայի Հանրապետություն
Զամբիան գտնվում է Հարավային Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Տարածքը զբաղեցնում են 1000–1300 մ բարձրության ալիքավոր սարահարթերը: Կան տեկտոնական իջվածքներ: Ամենաբարձր կետը Մուչինգա լեռների Մումպու գագաթն է (1893մ): Կան պղնձի, կապարի, ցինկի, մանգանի, վանադիումի, քարածխի պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է: Գետային ցանցը խիտ է: Գետերն առավելապես դանդաղահոս են, որոշ հատվածներում՝ նավարկելի: Խոշոր լիճը Բանգվեուլուն է, այստեղ են գտնվում նաև Տանգանիկա լճի հարավային և Մվերու լճի արևելյան մասերը: Տարածքի մեծ մասը զբաղեցնում են «միոմբո» չոր անտառները, իսկ ափամերձ շրջաններում՝ սավաննաները: Բնորոշ կենդանիներից են աֆրիկյան փիղը, ռնգեղջյուրը, վագերաձին, ընձառյուծը:
XVIII դարի վերջից Զամբիայի տարածք են թափանցել առաջին եվրոպացիները: XIX դարի 80-ական թվականների վերջին երկրի տարածքն ընկել է բրիտանական գաղութային տիրապետության տակ: 1911 թ-ից կոչվել է Հյուսիսային Ռոդեզիա (գաղութային զավթման կազմակերպիչ Ջոն Ռոդսի անունով), ապա՝ 1953–63 թթ-ին եղել է Ռոդեզիաների և Նյասալենդի Դաշնության կազմում, 1964 թ-ին անկախություն ձեռք բերելուց հետո կոչվել է Զամբիայի Հանրապետություն:
Զամբիայի բնակչության 98 %-ը պատկանում է բանտու լեզվաընտանիքի տարբեր խմբերի, որոնց մեծ մասը խոսում է տեղական հիմնական լեզուներով (բեմբա, նգոնի, տոնգա, բալունդա) և պահպանել է տեղական հավատքները:
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է (առաջատար է պղնձի արդյունահանությունը): Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերն են
Գյուղական բնակավայր Զամբիայում
եգիպտացորենը, սորգոն, կորեկը, ծխախոտը, բամբակենին, շաքարեղեգը, գետնանուշը և այլն: 
Հնուց ի վեր Զամբիայի ժողովուրդների կենցաղի մաս է կազմել երաժշտությունը: Ցեղերի առաջնորդներն ունեցել են պալատական երաժիշտներ, նվագախմբեր, պարողներ: 1930 թ-ին այստեղ ստեղծվել է նոր պար՝ «կալելե»: Որոշ ժամանակ անց այդ պարի ռիթմերն արդեն հանրածանոթ էին ողջ Աֆրիկայում: