Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Զսպանակների որոշ տեսակներ
Սովորաբար զսպանակները պատրաստում են մետաղից. դրանք լինում են տարբեր՝ բարակ, հարթ շերտերի, մետաղալարերի կամ ձողերի տեսքով: Զսպանակներում թաքնված է էներգիա, որը կարող է արագ կամ դանդաղ անջատվել: Էներգիա անջատվելիս զսպանակը կարող է տեղաշարժել որևէ առարկա կամ պտտել մեխանիզմի որևէ բաղկացուցիչ տարր: Որոշ լարովի խաղալիքներում օգտագործվում են պարուրաձև զսպանակներ:
Որպես կանոն` զսպանակները պատրաստում են հատուկ տեսակի այնպիսի պողպատից, որը զսպանակների առավելագույն սեղմման, ճկման և ձգման դեպքում կվերադարձնի դրանց նախնական դիրքին: Բացի այդ, զսպանակների պողպատը չպետք է ճաքի կամ կոտրվի՝ դրանց բազմակի ճկման դեպքում:
Զսպանակները պատրաստում են նաև ձգվող և առաձգական նյութերից, որոնց անվանում են էլաստիկ: Այդպիսին է, օրինակ, ռետինե ժապավենը: Փայտանյութը, մետաղը և պլաստմասսաները ռետինե ժապավենից շատ ավելի քիչ են ձգվում, սակայն այնուամենայնիվ դրանք նույնպես էլաստիկ են: Այդ պատճառով փայտե հաստ տախտակը ճկվում է, երբ մենք քայլում ենք նրա վրայով, և ուղղվում, երբ իջնում ենք: Ռետինը և էլաստոմեր կոչվող ռետինանման նյութերը նույնպես կարող են գործածվել որպես զսպանակներ: Դրանք հաճախ օգտագործվում են թրթռումները փոքրացնելու նպատակով:
Ռետիններից կամ էլաստոմերից սովորաբար պատրաստում են ավտոմեքենայի շարժիչների սովորական տակդիրներ, իսկ որոշ տեսակի հեծանիվներում գործում է էլաստիկ նյութերի զսպանակներով կախոցային համակարգ: Եթե մատներով փակենք հեծանիվի պոմպի փչանցքը և սեղմենք պոմպի բռնակը, ապա կզգանք, թե ինչպես է սեղմված օդը զսպանակվում: Այդ երևույթն օգտագործվում է գազամեղմիչներում և որոշ ավտոմեքենաներում:
Եթե սեղմելուց հետո նյութը չի վերականգնում նախկին տեսքը կամ կոտրվում է, նշանակում է այն անցել է առաձգականության սահմանը: Փխրուն նյութերը, օրինակ՝ ճենապակին կամ կավիճը, ընդհանրապես էլաստիկ չեն: Դրանք դյուրությամբ ջարդվում են, որովհետև չեն կարող ճկվել կամ ձգվել:
Նույնիսկ մեր մարմնում կան առաձգական հյուսվածքներ. օրինակ` եթե փորձենք կսմթել ձեռքի երեսի մաշկը, ապա բաց թողնելուց հետո մաշկը կվերականգնվի՝ կընդունի իր նախկին ձևը: